Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 29:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Նրա վրայով մարդու ոտք չի անցնելու, նրա վրայով ոչ էլ անասունի կճղակ է գնալու, և քառասուն տարի չի բնակեցվելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Նրա միջով մարդու ոտք չպիտի անցնի, ոչ էլ անասունի ոտք պիտի անցնի նրա միջով, և նա քառասուն տարի բնակեցված չպիտի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 29:11
15 Խաչաձեւ Հղումներ  

Ոչնչացնելու եմ նրա բոլոր անասուններին առատ ջրերի միջից. դրանք չի պղտորելու մարդու ոտքը, ոչ էլ կոխոտելու է անասունի կճղակը։


բնակվեք այն երկրում, որ տվել էի ձեր հայրերին, և ինձ համար ժողովուրդ լինեք, ես էլ ձեզ համար՝ Աստված։


Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։


նրան դուրս հանեցին, ազգերի միջից ելած օտար չարագործները նրան արմատախիլ արեցին և լեռների վրա տապալեցին։ Նրա ոստերն ընկան բոլոր ձորերը, նրա բունը կտոր-կտոր եղավ երկրի բոլոր դաշտերով մեկ, նրա հովանուց իջան բոլոր ազգերը և նրան գետնին հավասարեցրին։


Այսպես է ասում Տերը. «Երբ որ մոտենա Բաբելոնի յոթանասուն տարին լրանալու ժամանակը, ես այցի կգամ ձեզ և կհաստատեմ ձեր մասին իմ բարի խոսքերը՝ վերադարձնելու ձեզ այս վայրը,


Յոթանասուն տարի հետո Տերը պիտի այցելի Տյուրոսին, որը նորից նույն կարգով պիտի վերահաստատվի, ինչպես առաջ էր, և այնտեղ պիտի կատարվի աշխարհի երեսին գոյություն ունեցող երկրագնդի բոլոր թագավորների առևտուրը։


Եվ պիտի գա մի օր, երբ Տյուրոսը յոթանասուն տարի լքված պիտի լինի, այնքան, որքան մի թագավորի իշխանության ժամանակն է լինում, որքան մի մարդու կյանքի ժամանակը։ Յոթանասուն տարի հետո Տյուրոսը պիտի դառնա այնպիսին, ինչպես պոռնիկի երգն է ասում.


մինչև որ երկիրը կվայելեր իր շաբաթները, որպեսզի կատարվի Տիրոջ խոսքը՝ ասված Երեմիայի բերանով։ Երկիրն իր ամայության ողջ ընթացքում հանգստացավ, մինչև որ յոթանասուն տարին լրացավ։


զօր ու գիշեր և հավիտենապես չի հանգչելու։ Նրա ծուխը վեր պիտի բարձրանա, և նա սերնդից սերունդ պիտի ավերվի, շատ ու շատ ժամանակներ պիտի ավերվի, և չի լինելու ոչ ոք, որ անցնի այնտեղով։


Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։


Գերության պատրաստությո՛ւն տես, ո՛վ դուստր, բնակի՛չ Եգիպտոսի, քանզի Մեմփիսն ավերակ պիտի դառնա, և վայ պիտի տան նրան՝ այնտեղ բնակիչներ չլինելու պատճառով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ