Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 33:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա հինգերորդ օրը, Երուսաղեմից ազատված մեկն ինձ մոտ եկավ ու ասաց. «Քաղաքը գրավված է»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մեր գերության տասներկուերորդ տարում՝ տասներորդ ամսվա հինգին, Երուսաղեմից մի ազատված եկավ ինձ մոտ՝ ասելով. «Քաղաքն ընկավ»։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 33:21
15 Խաչաձեւ Հղումներ  

Դահճապետի հետ եկած քաղդեացիների բոլոր զինվորները Երուսաղեմի պարիսպը շուրջանակի քանդեցին։


Քաղաքի պարսպի մեջ ճեղք բացվեց, և բոլոր պատերազմողները գիշերը փախան պարիսպների միջև գտնվող դարպասը տանող ճանապարհով, որը արքունի պարտեզի մոտ էր։ Քաղդեացիները քաղաքը շրջապատել էին։ Թագավորը գնաց Արաբա տանող ճանապարհով։


Սա է այն խոսքը, որ Տերն ուղղեց Երեմիային այն բանից հետո, երբ Նաբուզարդան դահճապետը նրան ազատ արձակեց Ռամայում։ Նրան, ձեռքերը շղթայակապ, վերցրին Երուսաղեմի և Հուդայի բոլոր գերիների միջից, որոնց քշում էին Բաբելոն։


Ամսվա հինգերորդ օրն էր. դա Հովակիմ արքայի գերության հինգերորդ տարին էր։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց իններորդ տարում՝ տասներորդ ամսին, ամսվա տասներորդ օրը, և ասաց.


«Մարդո՛ւ որդի, քեզ համար գրի՛ր այն օրվա նշանը, երբ բաբելացիների արքան, ճիշտ այդ օրվանից սկսած, Երուսաղեմի վրա հարձակվեց։


Տասնմեկերորդ տարում՝ երրորդ ամսին, ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Տասներկուերորդ տարում՝ տասներկուերորդ ամսին, ամսի առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Տասներկուերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնհինգերորդ օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Մեր գերության քսանհինգերորդ տարում՝ առաջին ամսին, ամսվա տասնմեկերորդ օրը, քաղաքի գրավման տասնչորսերորդ տարում, նույն այդ օրը Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա։