Երբ ես արդարին ասեմ՝ հաստատ ապրելու ես, իսկ նա էլ, հույսը դնելով իր արդարության վրա, անօրենություն գործի, նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է։
Երբ ես արդարին ասեմ. "Նա անպատճառ պիտի ապրի", և նա վստահի իր արդարությանն ու անիրավություն անի, նրա բոլոր արդար արարքները չպիտի հիշվեն, և նա իր արած անիրավության պատճառով պիտի մեռնի։
Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։
Երբ արդարն իր արդար գործերից շեղվի ու հանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ կբերեմ. ինքը կմեռնի, որովհետև իր արդար գործերը, որ կատարել է, չեն հիշվի։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արյունը քեզնից կպահանջեմ։
և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։
Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզնից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային։ Բայց մեզնից ելան, որպեսզի հայտնի լիներ, որ նրանք ամենքը մեզնից չեն։