Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 18:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Երբ արդարն իր արդարությունից շեղվի և անիրավություն գործի, մեռնելու է իր անօրենության մեջ, որ գործել է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Ձեր ճանապարհն ուղիղ չէ։ Երբ արդարը հետ դառնա իր արդարությունից և անիրավություն անի, դրա համար պիտի մեռնի. նա իր արած անիրավության համար պիտի մեռնի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 18:26
11 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ նրանց, որ թողած ճանապարհը ուղիղ՝ խավարի ճանապարհով կգնան,


Բայց նրա հայրը, եթե սաստկապես նեղի և անողոքաբար կողոպտի իր եղբորը, իմ ժողովրդի մեջ հակառակ գործած կլինի, պիտի մեռնի իր անիրավության համար։


Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։


Կասեք՝ “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Արդ, լսե՛ք, ո՛վ Իսրայելի տուն։ Մի՞թե իմ ճանապարհն ուղիղ չէ։ Չէ՞ որ ձեր ճանապարհներն ուղիղ չեն։


Իսկ երբ անօրենը հետ կանգնի իր գործած անօրենությունից, իրավունք ու արդարություն անի, ինքն իր հոգին փրկելու է,


Երբ արդարն իր արդար գործերից շեղվի ու հանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ կբերեմ. ինքը կմեռնի, որովհետև իր արդար գործերը, որ կատարել է, չեն հիշվի։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արյունը քեզնից կպահանջեմ։


Երբ ես արդարին ասեմ՝ հաստատ ապրելու ես, իսկ նա էլ, հույսը դնելով իր արդարության վրա, անօրենություն գործի, նրա բոլոր արդար գործերը չեն հիշվելու, այլ իր կատարած անօրենության համար մեռնելու է։


Երբ արդարն իր արդար ճանապարհից շեղվի և անիրավություններ կատարի, դրանց պատճառով էլ մեռնելու է։


«Այս է անարյուն ընծա մատուցելու կարգը, որը Տիրոջ առջև՝ զոհասեղանի դիմաց, պետք է անեն Ահարոնի որդիները՝ քահանաները։


եթե միայն ամուր ու անսասան մնաք հավատի մեջ և չհեռանաք այն հույսից, որ ունեցաք Ավետարանը լսելով։ Այդ Ավետարանը քարոզվում է երկնքի տակ գտնվող բոլոր արարածներին, որի սպասավորը դարձա ես՝ Պողոսս։


Ամենայն անարդար արարք մեղք է. բայց կան մեղքեր, որոնք մահվան չեն առաջնորդում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ