Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 33:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորվի, անօրենի անօրենությունն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ հետ կանգնի իր բոլոր անօրենություններից։ Արդարը չի կարողանալու փրկվել իր մեղանչելու օրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Եվ դու, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու նրա հանցանքի օրը, և ամբարիշտի ամբարշտությունն իր ամբարշտությունից դարձած օրը իր անկման պատճառ չպիտի լինի, ոչ էլ արդարը կարողանալու է իր արդարությամբ ապրել այն օրը, երբ մեղանչի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 33:12
14 Խաչաձեւ Հղումներ  

և եթե իմ ժողովուրդը, որի վրա իմ անունն է դրված, զղջա, աղոթի և իմ երեսը փնտրի ու հետ դառնա իր չար ճանապարհներից, ես էլ երկնքից կլսեմ, կներեմ նրանց և կբուժեմ նրանց երկիրը։


բայց նրանք չարություն անեն իմ առաջ՝ ականջ չդնելով իմ ձայնին,- ես ևս կզղջամ այն բարիքների համար, որ ասացի, թե կանեմ նրանց։


և եթե այն ազգը դարձի գա իր չարություններից, որոնց մասին խոսեցի,- ես ևս կզղջամ այն չարիքների համար, որ մտածեցի անել նրանց։


«Անօրենը եթե իր գործած բոլոր անօրենություններից հետ դառնա և իմ բոլոր պատվիրանները պահի, արդարություն ու ողորմություն անի, հաստատապես կապրի ու չի մեռնի։


Երբ անօրենին ասեմ՝ հաստատապես կմեռնես, և դու նրան չզգուշացնես, ոչ էլ անօրենին ասես, որ զգուշանա, հետ դառնա իր չար ճանապարհից ու ապրի, այդ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։


«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ ու նրանց ասա՛. “Մի երկիր կա, որի վրա սուր եմ բերելու։ Եվ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան դետ է կարգելու։


Ա՞յս բանի համար եք ասում. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Ձեզանից յուրաքանչյուրին իր ճանապարհի համեմատ եմ դատելու, ո՛վ տուն Իսրայելի»։


Աստված նրան առաջադրեց որպես քավության միջոց իր արյամբ, հավատի ճանապարհով, ապացույց իր արդարության անցյալում՝ Աստծու համբերության ժամանակ գործված մեղքերի թողության համար,


Որդյակնե՛ր իմ, այս բանը գրում եմ ձեզ, որպեսզի չմեղանչեք. իսկ եթե մեկը մեղանչի, Աստծու առաջ բարեխոս ունենք Հիսուս Քրիստոսին՝ Արդարին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ