և ասա՛ նրանց. այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ ես կուղարկեմ ու կբերեմ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային՝ իմ ծառային, որն իր գահը պիտի կանգնեցնի այդ քարերի վրա, որոնք դու թաքցրիր։ Դրանց վրա կանգնած՝ նա պիտի կապի իր զենքերը,
Ամենակալ Տերն այսպես է ասում. «Ահա ես, Տյուրո՛ս, հյուսիսից քո դեմ եմ հանելու բաբելացիների թագավոր Նաբուքոդոնոսորին, որ արքայից արքա է՝ կառքերով ու երիվարներով, բազմաթիվ ազգերի գունդ-գունդ հեծյալներով։
Ուստի Տերը՝ Աստված, այսպես է ասում. «Ահա ես բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքային եմ տալու եգիպտացիների երկիրը, և նա թալանելու է նրա լիությունը, նրան ավարի է ենթարկելու, նրան կողոպտելու է, և դա լինելու է նրա զորքի վարձը։
Սուր է գալու եգիպտացիների վրա, և խռովություն է լինելու եթովպացիների կողմերում։ Խոցվածներ են ընկնելու Եգիպտոսում, թալանելու են նրա լիությունը, տապալվելու են նրա հիմքերը։