ԵԶԵԿԻԵԼ 31:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ջուրը նրան սնուցել էր. խորքային ջրերը նրան բարձրացրել էին, նրա գետերն էին բերել իր տունկերի շուրջը, իր ջրանցքներն էին տարածել դաշտի բոլոր ծառերի ուղղությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ջրերը նրան մեծացրին, անդունդը նրան բարձրացրեց, իր գետերը հոսեցրեց տնկած վայրի շուրջը և իր վտակներն ուղարկեց դաշտի բոլոր ծառերին։ |
Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին և պիտի առնեմ քո վրեժը, պիտի ավերեմ նրա ծովը և ցամաքեցնեմ նրա աղբյուրները։
Վերցրեց նաև երկրի սերմից, դաշտի երեսին տնկի դրեց և այն առատ ջրերի մոտ՝ երևացող մի տեղում հաստատեց։
Ապա երևաց մի ուրիշ մեծ արծիվ՝ մեծաթև ու բազմամագիլ։ Եվ ահա այս որթատունկը սրան փաթաթվեց, արմատները սրա կողմը ձգվեցին, ճյուղերն էլ՝ սրա տակ, որպեսզի ջրի նրան այն մարգերից, որտեղ տնկվել էր։
Գեղեցիկ դաշտում՝ առատ ջրի մոտ, պիտի փարթամանար՝ ոստեր արձակելու, պտղաբերելու և մեծ որթատունկ դառնալու համար”։
Եվ եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը, խոսեց ինձ հետ և ասաց. «Արի՛, քեզ ցույց պիտի տամ դատաստանն այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա.
Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. «Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։