Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 14:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Թագավորի փառքն իր բազում զորքերի մեջ է, իշխանների կործանումը՝ իրենց ժողովրդի պակասելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Ժողովրդի բազմությունը թագավորի փառքն է, բայց ժողովրդի սակավությունը իշխանի կործանումն է։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 14:28
11 Խաչաձեւ Հղումներ  

Սիրում ես քեզ ատողներին և ատում՝ քեզ սիրողներին։ Դու այսօր ցույց տվեցիր, որ քեզ համար ոչինչ են քո իշխաններն ու ծառաները։ Ես հաստատ գիտեմ, որ եթե Աբեսաղոմը կենդանի լիներ, մենք ամենքս այսօր մեռած կլինեինք, և դա քեզ հաճելի կլիներ։


Հովաբն արքային ասաց. «Տերը թող ժողովրդին հարյուրապատիկ ավելացնի, ու դա թող տեսնեն իմ տեր արքայի աչքերը, բայց իմ տեր արքան ինչո՞ւ է այդ բանն ուզում»։


Իսրայելի որդիները նույնպես աշխարհագիր անցկացրին և երկու գնդի բաժանվելով՝ եկան կանգնեցին նրանց առջև։ Իսրայելի որդիները ասորիների դեմ ճակատ կազմեցին այծերի երկու հոտերի պես, մինչդեռ ասորիները ծածկել էին երկիրը։


Հովաքազի մոտ մնացել էին միայն հիսուն հեծյալ, տասը մարտակառք ու տասը հազար հետևակ. մնացածներին ասորիների արքան բնաջնջել էր և նրանց հողի պես ոտքի կոխան էր դարձրել։


Բայց որչափ ճնշում էին նրանց, այնքան ավելի էին բազմանում ու հույժ զորանում, և եգիպտացիներն ատում էին Իսրայելի որդիներին։


Փարավոնը հրաման տվեց իր ողջ ժողովրդին՝ ասելով. «Եբրայեցիներից ծնված ամեն մի արու զավակի գե՛տը գցեք, իսկ բոլոր էգերին կենդանի՛ թողեք»։


Տիրոջ հրամանը կյանքի աղբյուր է, որը խուսափել է տալիս մահվան որոգայթից։


Երկայնամիտ մարդը լի է իմաստությամբ, իսկ կարճամիտը՝ հույժ անմիտ է։


«Բարձրացրո՛ւ քո աչքերը, Երուսաղե՛մ, և նայի՛ր հյուսիսից հարձակվողներին. ո՞ւր է այն հոտը, որ տրվեց քեզ, քո փառավոր ոչխարներն ո՞ւր են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ