ԵԶԵԿԻԵԼ 30:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Խորտակվելու են եգիպտացիների հենարանները, իջնելու է նրանց զորության հպարտությունը, Մակդոդից մինչև Սուհեն սրով են ընկնելու այնտեղ”,- ասում է Ամենակալ Տերը։- Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. «Եգիպտոսի օգնականները ևս պիտի ընկնեն, ցած պիտի գա նրա ամբարտավան զորությունը։ Մագդողից մինչև Սուհեն սրից պիտի ընկնեն նրանում,- ասում է Տեր Աստված։- |
Եգիպտացի մարդուն են ապավինում և ոչ թե Աստծուն, ձիերի մարմիններին. բայց օգնություն չի լինի. Տերն իր ձեռքը կերկարի նրանց վրա, և օգնողները տանջանքի կենթարկվեն, իսկ նրանցից օգնություն սպասողները կկործանվեն, ամենքն անխտիր կոչնչանան։
դրա համար էլ ահա ես քո և քո բոլոր գետերի դեմ եմ և եգիպտացիների քո երկիրն ավերածության, սրի ու կործանման եմ մատնելու Մակդոդից ու Սուհենից մինչև եթովպացիների սահմանները։
Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։
Եթովպացիներն ու Եգիպտոսը նրա զորությունն են, և չափ չկա նրա փախչելուն. լիբիացիները եղան նրա օգնականները։