ԵԶԵԿԻԵԼ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր բաները, որ քեզ հետ խոսեցի, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մե՛ջ պահիր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ապա ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այս բոլոր խոսքերը, որ ասում եմ քեզ, սրտիդ մե՛ջ դիր և լսի՛ր ականջներովդ։ |
Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։
Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։
Դու էլ, մարդո՛ւ որդի, լսի՛ր այն բաները, որ քեզ հետ խոսում եմ. դառնացնող ժողովրդի պես դառնացնող մի՛ եղիր, բա՛ց բերանդ ու կե՛ր, ինչ որ տալիս եմ քեզ»։
Գնա՛ ու մտի՛ր գերության մեջ գտնվող քո ժողովրդի որդիների մոտ։ Նրանց հետ կխոսես ու կասես. “Այս է ասում Տերը՝ Աստված”, գուցե լսեն և անսան»։
Եվ քո զորությունը վեմի պես մշտապես հաստատուն կլինի։ Մի՛ վախեցիր նրանցից ու մի՛ սարսափիր նրանց ներկայությունից, որովհետև նրանք դառնացնող ժողովուրդ են»։
Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս»։
Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
Հետևաբար, եղբայրնե՛ր, ձեզ աղաչում ու Քրիստոս Հիսուսով հորդորում եմ, որ, ինչպես սովորեցիք մեզնից, թե ի՛նչ ձևով պետք է ապրեք և հաճելի լինեք Աստծուն,- և այդպես էլ ապրում եք,- շարունակեք առաջանալ նույն ընթացքով։