Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Գնա՛ ու մտի՛ր գերության մեջ գտնվող քո ժողովրդի որդիների մոտ։ Նրանց հետ կխոսես ու կասես. “Այս է ասում Տերը՝ Աստված”, գուցե լսեն և անսան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Ելի՛ր, գնա՛ տարագիրների մոտ՝ քո ժողովրդի մարդկանց մոտ, և խոսի՛ր նրանց հետ ու ասա՛ նրանց. “Այսպես է ասում Տեր Աստված”. լսեն, թե զանց առնեն»։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 3:11
20 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։


Ու երբ քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստված”։ Ով լսելու է, թող լսի, իսկ ով արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են»։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի. քո ժողովրդի որդիները շրջում են, քրթմնջում քեզ վրա պարիսպների մոտ, պալատների դռներին և մեկը մյուսին, եղբայրն իր եղբորն ասում է. “Հավաքվենք գնանք և լսենք Տիրոջ կողմից ասված պատգամները”։


Քո ժողովրդի որդիներն ասում են. “Տիրոջ ճանապարհն ուղիղ չէ”։ Իրենց ճանապարհն ուղիղ չէ։


Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, քո ժողովրդի որդիներին ասա՛. “Արդարի արդարությունը նրան չի փրկելու այն օրը, երբ մոլորվի, անօրենի անօրենությունն էլ նրան չի չարչարելու այն օրը, երբ հետ կանգնի իր բոլոր անօրենություններից։ Արդարը չի կարողանալու փրկվել իր մեղանչելու օրը։


«Մարդո՛ւ որդի, խոսի՛ր քո ժողովրդի որդիների հետ ու նրանց ասա՛. “Մի երկիր կա, որի վրա սուր եմ բերելու։ Եվ այդ երկրի ժողովուրդն իր միջից մի մարդ է ընտրելու, նրան դետ է կարգելու։


Եթե պատահի, որ լսեն կամ սարսափեն (քանի որ դառնացնող ժողովուրդ են) և կամ ամբողջովին ճանաչեն, որ դու մարգարե ես նրանց մեջ,


Եվ եթե այնպես լինի, որ քո ժողովրդի որդիները քեզ ասեն. “Չե՞ս ասի մեզ, թե այդ ի՛նչ է քո ձեռքին”,-


Վեր բարձրացած՝ մտա գերյալների մեջ ու գնացի Քոբար գետի բնակիչների մոտ, որոնք այնտեղ էին։ Ու դադար առնելով՝ յոթ օր նստեցի նրանց մեջ։


Եվ Տերն ինձ ասաց. “Վե՛ր կաց, շուտ իջի՛ր այստեղից, որովհետև անօրեն արարք կատարեց քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, և որոնք այդքան շուտ շեղվեցին այն ուղուց, որ պատվիրել էի նրանց, և իրենց համար ձուլածո կուռքեր պատրաստեցին”։


Տերը Մովսեսին ասաց. «Գնա՛, շտապ իջի՛ր, որովհետև քո ժողովուրդը, որին հանեցիր եգիպտացիների երկրից, անօրինացավ։


Ապա Տերն ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, այն բոլոր բաները, որ քեզ հետ խոսեցի, ականջներո՛վդ լսիր ու սրտիդ մե՛ջ պահիր։


Եվ Հոգին ինձ բարձրացրեց, ու հետևիցս մեծ դղրդոցի ձայն լսեցի. ասում էին. «Օրհնյա՜լ է Տիրոջ փառքը իր երկնային բնակարանում»։


«Ուստի խոսի՛ր Իսրայելի տան հետ, մարդո՛ւ որդի, ու նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. ձեր հայրերն ինձ այսչափ բարկացրին իմ հանդեպ գործած մեղքերով.


Իսկ դուք, բոլո՛ր գերիներդ, որոնց Երուսաղեմից ուղարկել եմ Բաբելոն, լսե՛ք Տիրոջ խոսքը.


նրանց կասես. “Այսպես է ասում Տերը՝ Աստված”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ