ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ Իսրայելի դառնացնող ժողովրդի մոտ, նրանց մոտ, ովքեր դառնացրին ինձ, նրանք և իրենց հայրերը. անարգեցին ինձ մինչև այսօր։ Ում մոտ քեզ ուղարկում եմ, պնդերես ու խստասիրտ որդիներ են.
ԵԶԵԿԻԵԼ 3:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մեջ գտնես, կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մատյանը և գնա՛ ու խոսի՛ր Իսրայելի որդիների հետ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, կե՛ր, ինչ որ գտար, կե՛ր, կե՛ր այս մագաղաթը և գնա՛, խոսի՛ր Իսրայելի տանը»։ |
ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ Իսրայելի դառնացնող ժողովրդի մոտ, նրանց մոտ, ովքեր դառնացրին ինձ, նրանք և իրենց հայրերը. անարգեցին ինձ մինչև այսօր։ Ում մոտ քեզ ուղարկում եմ, պնդերես ու խստասիրտ որդիներ են.
Վեր բարձրացած՝ մտա գերյալների մեջ ու գնացի Քոբար գետի բնակիչների մոտ, որոնք այնտեղ էին։ Ու դադար առնելով՝ յոթ օր նստեցի նրանց մեջ։
Մտածի՛ր այս ամենի մասին և հարատևի՛ր դրա մեջ, որպեսզի քո առաջադիմությունը հայտնի լինի բոլորին։
Այն ժամանակ ասացի. “Ահավասիկ եկա (ինչպես իմ մասին գրված է գրքի վերնագրում)՝ քո կամքը կատարելու, ո՜վ Աստված”» (Սաղ. 39(40).7-9)։