Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Եբրայեցիներին 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Այն ժամանակ ասացի. “Ահավասիկ եկա (ինչպես իմ մասին գրված է գրքի վերնագրում)՝ քո կամքը կատարելու, ո՜վ Աստված”» (Սաղ. 39(40).7-9)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Այն ժամանակ ասացի. "Ահա գալիս եմ (ինչպես որ Սուրբ գրքի փաթույթում իմ մասին գրված է), որ քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված"» (Սաղ. 40.6-8)։

Տես գլուխը Պատճենել




Եբրայեցիներին 10:7
12 Խաչաձեւ Հղումներ  

Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ կամքը կատարեմ նրա, ով ինձ ուղարկել է, և կատարեմ նրա գործը։


որովհետև ես երկնքից իջա ոչ թե իմ կամքը կատարելու, այլ կամքը նրա, ով ինձ ուղարկեց։


Ես ինքս ինձնից ոչինչ անել չեմ կարող, այլ դատում եմ, ինչպես լսում եմ, և իմ դատաստանն արդար է, որովհետև ոչ թե իմ կամքն եմ փնտրում, այլ նրա կամքը, ով ինձ ուղարկեց»։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Թշնամություն պիտի դնեմ քո և կնոջ միջև, ինչպես նաև քո զավակի ու նրա զավակի միջև։ Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»։


հրճվում էի տիեզերքով բովանդակ և ուրախ էի մարդկանց որդիների մեջ։


Մարաստանի Եկբատան քաղաքում մի հիշատակարան գտնվեց, որի մեջ այս էր գրված.


Տիրոջ խրատը կբացի իմ ականջները, և ես անհնազանդ չեմ դառնա ու չեմ ընդդիմանա։


Տեսա, որ ահա մի ձեռք էր երկարել դեպի ինձ, ու դրա մեջ մի գրամատյան կար։ Այն փռեց իմ առաջ, ու դրա մեջ՝ ներսից ու դրսից, ողբեր, սգերգեր ու վայեր էին գրված։


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մեջ գտնես, կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մատյանը և գնա՛ ու խոսի՛ր Իսրայելի որդիների հետ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ