Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 2:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Տեսա, որ ահա մի ձեռք էր երկարել դեպի ինձ, ու դրա մեջ մի գրամատյան կար։ Այն փռեց իմ առաջ, ու դրա մեջ՝ ներսից ու դրսից, ողբեր, սգերգեր ու վայեր էին գրված։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ես նայեցի, և ահա մի ձեռք կար դեպի ինձ մեկնված, և նրա մեջ՝ ահա գրված մի մագաղաթ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 2:9
13 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը, ձեռքն ինձ երկարելով, հպեց բերանիս ու ասաց. «Ահա իմ խոսքը քո բերանը դրեցի։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից մատյանում գրի առավ այն բոլոր բաները, որ Տերը հրամայել էր նրան։


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, ինչ որ դրա մեջ գտնես, կե՛ր. մանր-մանր կե՛ր այդ մատյանը և գնա՛ ու խոսի՛ր Իսրայելի որդիների հետ»։


Ձեռքի նման մի բան պարզեց և իմ գլխի գագաթին դրեց։ Հոգին ինձ բարձրացրեց երկնքի ու երկրի միջև, ինձ աստվածային տեսիլքի մեջ Երուսաղեմ տարավ ու կանգնեցրեց ներսի այն դռան մուտքի մոտ, որ դեպի հյուսիս է նայում, որտեղ գտնվում էր կիրք բորբոքող կուռքը։


Եվ դարձա ու բարձրացրի աչքերս և տեսա ահա մի թռչող գերանդի։


Եվ ասաց ինձ. «Դա անեծքն է, որ շարժվում է ողջ երկրի երեսի վրա, որովհետև ամեն գողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով, և ամեն սուտ երդվողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով»։


Այն ժամանակ ասացի. “Ահավասիկ եկա (ինչպես իմ մասին գրված է գրքի վերնագրում)՝ քո կամքը կատարելու, ո՜վ Աստված”» (Սաղ. 39(40).7-9)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ