Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։
ԵԶԵԿԻԵԼ 22:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Եվ դու, մարդո՛ւ որդի, եթե դատելու ես, դատի՛ր արյունահեղության քաղաքը և խայտառակի՛ր նրա բոլոր անօրենությունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Եվ դու, մարդո՛ւ որդի, մի՞թե դու դատելու ես, դատելու ես արյունահեղ այս քաղաքը։ Ուրեմն նրան հայտարարի՛ր նրա բոլոր պիղծ արարքները |
Մանավանդ Մանասեն չափազանց շատ անմեղ արյուն թափեց, այնպես որ Երուսաղեմը ծայրեծայր արյամբ լցրեց, բացի այն մեղքերից, որոնցով Տիրոջ առջև Հուդայի երկրին մեղանչել ու չարիք գործել տվեց”»։
Ուժգի՛ն կանչիր և մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի և Հակոբի տանը՝ իր անօրենությունների մասին։
Զուր ծեծեցի ձեր որդիներին. դուք խրատ չառաք։ Սուրը կերավ ձեր մարգարեներին, առյուծի պես հոշոտեց, բայց դուք չզարհուրեցիք»։
Քո ձեռքերի մեջ հայտնաբերվեց թշվառ ու անմեղ մարդկանց արյունը. ոչ թե վիհերում գտա նրանց, այլ բոլոր կաղնիների մոտ։
Կասես. “Տերը՝ Ամենակալն Աստված, այսպես է ասում. ո՛վ քաղաք, որ իր մեջ արյուն է թափում, որպեսզի իր ժամանակը հասնի. իր ներսում խորհուրդներ է անում, որպեսզի նրանց արյունով իրեն պղծի։
Դրա համար Ամենակալ Տերն այսպես է ասում. “Ո՛վ արյունոտ քաղաք, կաթսա՝ լի ժանգով. ժանգն էլ նրա միջից դեռ չի անցել։ Միսը կտոր-կտոր դուրս է հանել դրա միջից՝ նրա վրա առանց վիճակ գցելու,
Եվ ինձ ասաց. «Իսրայելի ու Հուդայի տան անիրավությունները սաստիկ շատացան, որովհետև այդ երկիրը լցվեց բազմաթիվ ժողովուրդներով, քաղաքն էլ՝ անօրենությամբ ու պղծությամբ, քանի որ ասացին. “Տերը լքել է երկիրը և այլևս չի նայում”։
Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։
որպեսզի ձեզ վրա ընկնի երկրի վրա թափված ամեն արդար արյան մեղքը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդու՝ Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի ու զոհասեղանի միջև։
Ձեր հայրերը մարգարեներից որի՞ն չհալածեցին։ Եվ սպանեցին նրանց, ովքեր նախօրոք ավետեցին Արդարի գալստյան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ,
Իսկ այն երեցներին, որոնք մեղանչել են, հանդիմանի՛ր բոլորի առաջ, որպեսզի մյուսները ևս վախենան։