Երբ Ասան լսեց այս խոսքերը և Ազարիա մարգարեի մարգարեությունը, զորացավ և Հուդայի ու Բենիամինի երկրներից և այն քաղաքներից, որ գրավել էր Եփրեմի լեռան վրա, դուրս նետեց բոլոր կուռքերը։ Նա կատարեց նաև Տիրոջ տաճարի առջևում գտնվող Տիրոջ զոհասեղանի նավակատիքը։
«Լսեցի Իսրայելի որդիների տրտունջը։ Արդ, խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Երեկոները միս կուտեք, իսկ առավոտները հացով կհագենաք։ Եվ կիմանաք, որ ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։
Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,
Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տերը, Ամենակալն Աստված. դարձի եկե՛ք, հեռացե՛ք ձեր ընթացքից, ձեր բոլոր ամբարշտություններից, ձեր երեսը դեպի ի՛նձ դարձրեք։
Դե՛ն նետեք ձեզնից ձեր բոլոր ամբարշտությունները, որ կատարել եք իմ հանդեպ. ձեր մեջ նոր սիրտ ու նոր հոգի՛ դրեք, իմ բոլոր պատվիրանները կատարե՛ք։ Ինչո՞ւ մեռնեք, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,-
Սակայն նրանք իմ դեմ ապստամբեցին և չուզեցին ինձ անսալ։ Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից դեն չնետեց. եգիպտացիների ընթացքը չթողեցին։ Ես էլ ասացի, որ իմ զայրույթն եմ թափելու նրանց վրա, իմ բարկությունն եմ ի կատար ածելու նրանց վրա եգիպտացիների մեջ։
Ոողան իր պոռնկությունը տարածեց նրանց վրա, Ասորեստանի բոլոր ընտրյալ որդիների վրա, բոլոր նրանց վրա, որոնց հետևից գնացել էր իր բոլոր խորհուրդներով, ու պղծվեց։
Եգիպտացիների երկրից բերած իր պոռնկությունը չթողեց նա, որովհետև նրանց հետ պղծվում էր իր մանկությունից ի վեր. նրանք էին կուսությունից զրկել նրան, իրենց պոռնկությունը թափել նրա վրա։
Եվ ազգերի մեջ, որտեղ էլ որ գերված լինեն նրանց մեջ, ձեր ազատվածներն ինձ հիշելու են, որ երդվեցի նրանց սրտի դեմ, որ շնացել ու ապստամբել են իմ դեմ, նրանց աչքերի դեմ, որ պոռնկացել են իրենց ընթացքով։ Նրանք ծեծելու են իրենց երեսներն այն չարիքների համար, որ արել են իրենց բոլոր կռատներում և իրենց ողջ կյանքի ընթացքում։
Մի՛ առաջնորդվեք եգիպտացիների սովորություններով, որոնց երկրում պանդուխտ էիք, և ոչ էլ վարք ու բարքով քանանացիների երկրի, ուր ես տանելու եմ ձեզ, և նրանց օրենքներով մի՛ շարժվեք։
Արդ, դուք վախեցե՛ք Տիրոջից, ծառայե՛ք նրան շիտակությամբ և արդարությամբ, հեռացրե՛ք օտար աստվածներին, որոնց պաշտեցին ձեր հայրերը գետի այն կողմում և Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։