Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 14:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Ուստի ասա՛ Իսրայելի տանը. “Այսպես է ասում Տերը, Ամենակալն Աստված. դարձի եկե՛ք, հեռացե՛ք ձեր ընթացքից, ձեր բոլոր ամբարշտություններից, ձեր երեսը դեպի ի՛նձ դարձրեք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Այսպես է ասում Տեր Աստված. "Դարձի՛ եկեք ու հե՛տ դարձեք ձեր կուռքերից և ձեր բոլոր պիղծ կուռքերից հե՛տ դարձրեք ձեր դեմքերը,

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 14:6
29 Խաչաձեւ Հղումներ  

Մեր հայրերն անհավատարիմ եղան ու չարիք գործեցին Տիրոջ առջև, լքեցին նրան և իրենց երեսները շուռ տվեցին Տիրոջ խորանից,


Այն օրը մարդ իր արծաթե ու ոսկե գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի մերժի՝


Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։


քո շնությունն ու վրնջյունը, դու, որ քո պոռնկությամբ խորթացար ինձնից։ Ես տեսա քո գարշելի կուռքերը բագիններում ու անդաստաններում։ Վա՜յ քեզ, Երուսաղե՛մ, որ իմ հետևից գալով՝ չես մաքրվելու։ Մինչև ե՞րբ ես այդպես մնալու»։


Ուստի խոսի՛ր նրանց հետ ու ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. Իսրայելի տնից ամեն ոք, ով իր կռապաշտական խորհուրդներն իր սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն էլ՝ իր աչքի առաջ և գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում,


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Ուստի ձեզնից յուրաքանչյուրին ըստ իր բռնած ճանապարհի եմ դատելու, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Ամենակալ Տերը։- Դարձե՛ք և հե՛տ կանգնեք ձեր բոլոր ամբարշտություններից, և անիրավության համար տանջանքների չեք մատնվի։


Եվ ինձ Տիրոջ տան գավիթը մտցրեց։ Ահա Տիրոջ տաճարի դռների վերևում՝ զոհասեղանի ու պատշգամբի միջև, մոտ քսանհինգ մարդիկ կային, ովքեր թիկունքները շուռ էին տվել Տիրոջ տաճարի կողմը, երեսները՝ դեպի արևելք ու երկրպագում էին արևին։


Եվ ինձ ասաց. «Մարդո՛ւ որդի, տեսնո՞ւմ ես, թե ի՛նչ մեծ անօրենություններ է գործում այստեղ Իսրայելի տունը, որպեսզի հեռանամ իմ սրբավայրից։ Դեռևս սրանցից է՛լ ավելի մեծ անօրենություններ կտեսնես»։


Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես


Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։


Մի՛ եղեք ձեր հայրերի նման, որոնց սաստիկ հանդիմանում էին նախկին մարգարեները և ասում. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Դարձե՛ք ձեր բոլոր չար ճանապարհներից և ձեր չար ընթացքից”։ Բայց չլսեցին ու չանսացին ինձ լսելու,- ասում է Տերը։


Բայց Աստված, անգիտության ժամանակներն անտես առնելով, այժմ այն է պատվիրում մարդկանց, որ ամեն ոք ամենուրեք ապաշխարի։


այլ նախ բոլոր նրանց, որ Դամասկոսում էին ու Երուսաղեմում և Հրեաստանի բոլոր գավառներում, ապա նաև հեթանոսներին քարոզեցի, որ զղջան և դառնան կենդանի Աստծուն ու ապաշխարության արժանի գործեր անեն։


Արդ, ապաշխարե՛ք և դարձի՛ եկեք՝ ձեր մեղքերը ջնջելու համար,


Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։


Սամուելը իր խոսքն ուղղեց Իսրայելի ողջ տանը՝ ասելով. «Եթե դուք ձեր ամբողջ սրտով դարձել եք դեպի Տերը, ապա ձեր միջից վերացրե՛ք օտար աստվածներն ու Անտառները [𝕸 Աշտարոտ], ձեր սրտերը պատրաստե՛ք Տիրոջ համար, միայն Նրա՛ն ծառայեք, և Նա կփրկի ձեզ այլազգիների ձեռքից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ