ԵԶԵԿԻԵԼ 20:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ու անապատում նրանց ասացի. “Ձեր հայրերի կարգ ու կանոնով մի՛ առաջնորդվեք, նրանց օրենքները մի՛ պահեք, նրանց ընթացքին մի՛ խառնակվեք ու մի՛ պղծվեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ անապատում նրանց որդիներին ասացի. “Ձեր հայրերի կանոններով մի՛ ընթացեք, նրանց պատվիրանները մի՛ պահեք և նրանց կուռքերով մի՛ պղծվեք։ |
Նրանք դարձ կատարեցին դեպի իրենց նախահայրերի անիրավությունը, որոնք չէին կամենում հետևել իմ խոսքերին։ Ահավասիկ նրանք գնում են օտար աստվածների հետևից, որպեսզի ծառայեն նրանց։ Իսրայելի տունը և Հուդայի տունը խախտեցին իմ ուխտը, որ կապել էի նրանց հայրերի հետ»։
Տարավ մեզ Քերմել՝ ուտելու նրա պտուղն ու բարիքները”. իսկ դուք մտաք ու պղծեցիք իմ երկիրը, իմ ժառանգությունը պղծության մատնեցիք։
Նրանք մտան և ժառանգեցին այն, բայց ականջ չդրեցին քո ձայնին և չընթացան ըստ քո հրամանների, և այն ամենը, ինչ նրանց պատվիրեցիր անել, չկատարեցին, այլ արեցին այնպես, որ այս բոլոր չարիքները եկան նրանց գլխին։
Եվ կասեք, թե՝ “Ինչպե՞ս է, որ հոր անիրավության համար որդին պատասխան չի տալիս”։ Քանի որ որդին ողորմություն ու արդարություն գործած, իմ բոլոր օրենքներն էլ պահած ու գործադրած կլինի. նա հաստատապես պիտի ապրի։
ու ասում. «Մարդո՛ւ որդի, ես քեզ ուղարկելու եմ Իսրայելի դառնացնող ժողովրդի մոտ, նրանց մոտ, ովքեր դառնացրին ինձ, նրանք և իրենց հայրերը. անարգեցին ինձ մինչև այսօր։ Ում մոտ քեզ ուղարկում եմ, պնդերես ու խստասիրտ որդիներ են.
Եվ նրանց ասացի. “Յուրաքանչյուր ոք իր կուռքերն իր աչքերից թող դե՛ն նետի. եգիպտացիների ընթացքով մի՛ պղծվեք։ Ես եմ ձեր Տերը՝ Աստված”։
Այսպես է ասում Տերը. «Հուդայի որդիների երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ մերժեցին Տիրոջ օրենքները և նրա հրամանները չպահեցին, մոլորեցրին նրանց իրենց ստեղծած սնոտի բաներով, որոնց հետևից գնացին նրանց հայրերը։
Իսկ ձեր զավակները, որոնց մասին ասացիք, թե կհափշտակվեն, նրանց կտամ այդ երկիրը, նրանք կժառանգեն այն, որից դուք հրաժարվեցիք։
Կամակորնե՛ր, սրտով ու ականջով անթլփատնե՛ր, դուք միշտ հակառակ եք Սուրբ Հոգուն. ինչպես որ ձեր հայրերն էին, այնպես էլ դուք։
Իմացե՛ք, որ ապականացու արծաթեղենով և ոսկեղենով չէ, որ փրկվեցիք ձեր հայրենավանդ ունայն ընթացքից,