Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 18:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Եվ կասեք, թե՝ “Ինչպե՞ս է, որ հոր անիրավության համար որդին պատասխան չի տալիս”։ Քանի որ որդին ողորմություն ու արդարություն գործած, իմ բոլոր օրենքներն էլ պահած ու գործադրած կլինի. նա հաստատապես պիտի ապրի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Բայց դուք ասում եք. “Որդին ինչո՞ւ չկրի հոր անօրենությունը”։ Քանի որ որդին իրավունք և արդարություն գործեց, իմ բոլոր կանոնները պահեց և դրանք կատարեց, նա անշուշտ պիտի ապրի։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 18:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Մի՛ երկրպագիր ու մի՛ պաշտիր նման բաների, որովհետև քո Աստվածը ես եմ՝ Տերը, Աստված նախանձախնդիր, ես, որ հայրերի մեղքերի համար պատժում եմ որդիներին մինչև երրորդ ու չորրորդ սերունդը, եթե ատում են ինձ,


Հուդայի թագավոր Եզեկիայի որդի Մանասեի պատճառով և այն ամենի պատճառով, որ նա կատարեց Երուսաղեմում, նրանց աշխարհի բոլոր թագավորությունների տանջանքին պիտի մատնեմ։


իմ հրամանների համաձայն է ընթանում, իմ օրենքներն է պահում ու գործադրում, այդպիսին արդար է և հաստատապես պիտի ապրի,- ասում է Ամենակալ Տերը։-


«Մարդո՛ւ որդի, ի՞նչ է նշանակում այն ասացվածքը, որ ասվում է ձեր՝ Իսրայելի որդիներիդ մեջ, թե՝ “Հայրերը թթու խաղող կերան, որդիների ատամներն առան”։


Դրանց չերկրպագես ու դրանց չծառայես, որովհետև ես եմ Տերը՝ քո Աստվածը, մի նախանձախնդիր Աստված, որ հայրերի գործած մեղքերի համար հատուցում եմ պահանջում նրանց որդիներից, ինձ ատողների երրորդ ու չորրորդ սերունդներից։


Ուստի Իսրայելի տանն ասա՛. “Տերը՝ Աստված, այսպես է ասում. ձեր հայրերի անօրենությամբ պղծվում եք, նրանց կուռքերի հետ պոռնկանում,


այն բանի համար, որ իմ օրենքները չգործադրեցին, իմ հրամանները մերժեցին, իմ շաբաթները պղծեցին, և աչքներն էլ իրենց հայրերի խորհուրդների վրա էին պահում։


Մեր հայրերը մեղք գործեցին, նրանցից ոչ ոք հիմա չկա, և հայրերի մեղքը մենք ենք քաշում։


Սակայն Մանասեի կատարած չար գործերի պատճառով Հուդայի երկրի հանդեպ Տիրոջ մեջ բորբոքված սաստիկ զայրույթը չմեղմացավ։


Բայց նրա հայրը, եթե սաստկապես նեղի և անողոքաբար կողոպտի իր եղբորը, իմ ժողովրդի մեջ հակառակ գործած կլինի, պիտի մեռնի իր անիրավության համար։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանն ասա՛. “Այսպես խոսե՛ք ու ասե՛ք. մեր մոլորություններն ու անօրենությունները մեր մեջ են, և մենք դրանց մեջ մաշվում ենք, ինչպե՞ս ապրենք”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ