Մնացածներին գերեվարեց Բաբելոն։ Այնտեղ նրանք դարձան նրա ու նրա սերնդի ծառաները մինչև մարերի թագավորության հաստատումը,
ԵԶԵԿԻԵԼ 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ուրեմն այն տնկեցին անապատում, անջրդի հողի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հիմա անապատում է տնկվել, չոր ու ծարավ երկրում։ |
Մնացածներին գերեվարեց Բաբելոն։ Այնտեղ նրանք դարձան նրա ու նրա սերնդի ծառաները մինչև մարերի թագավորության հաստատումը,
Քո մայրը նման էր որթատունկի և նռնենու ծաղիկի պես տնկված էր հոսող ջրերի մոտ։ Նրա տունկն ու պտուղն ուռճացան առատ ջրերի շնորհիվ։
Ձեր եղբորն ասացե՛ք՝ «Իմ ժողովուրդ» [𝕸 Ամմի], իսկ ձեր քրոջը՝ «Ողորմություն գտած» [𝕸 Ռուխամա]։
Գաղտնի բաները Տիրոջը՝ մեր Աստծունն են, իսկ հայտնիները՝ մերն ու մեր որդիներինը հավիտյան. կատարենք այս օրենքների բոլոր խոսքերը»։