Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 19:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Քո մայրը նման էր որթատունկի և նռնենու ծաղիկի պես տնկված էր հոսող ջրերի մոտ։ Նրա տունկն ու պտուղն ուռճացան առատ ջրերի շնորհիվ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Մայրդ ջրերի վրա տնկված որթի պես է, ջրերի մոտ տնկված, պտղատու և ոստալի եղավ հորդառատ ջրերի պատճառով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 19:10
16 Խաչաձեւ Հղումներ  

Այն երկիրը, որ Տերը՝ քո Աստվածը, տանելու է քեզ, լավ ու բերրի մի երկիր է, որտեղ դաշտերում ու լեռներում բխում են ջրերի վտակներ ու երկրի խորքերից՝ աղբյուրներ։


Մերկ կդարձնեմ նրան ու կդնեմ նրան իր ծննդյան օրերի նման. կդարձնեմ նրան անապատի պես, կվերածեմ նրան անջուր հողի և ծարավից կսպանեմ նրան։


Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։


Ասա՛. “Ի՞նչ եղավ քո մայրն առյուծների մեջ, ո՜վ կորյուն. առյուծների մեջ բազմացրեց իր կորյուններին։


Բուսնեց և ցածր ու փոքր որթատունկ դարձավ, որի ոստերը ձգվեցին դեպի վեր, իսկ արմատները տարածվեցին իր տակ։ Նա փարթամ որթատունկ դարձավ, ողկույզներ տվեց, շիվերն արձակեց։


որտեղ առանց նեղություն զգալու քո հացը պիտի գտնես և նրանում ոչ մի բանի կարոտ չպիտի լինես։ Երկիր, որի քարերը երկաթ են, իսկ նրա լեռներից կարող ես պղինձ հատել։


«Ես եմ ճշմարիտ որթատունկը, և իմ Հայրը մշակն է։


Նա ջրի հոսանքի վրա տնկված ծառի է նման, Որն իր պտուղը ժամանակին կտա. Նրա տերևը չի թափվի, Եվ ամեն ինչ, որ կատարի, Կհաջողվի նրան։


Մեղավորները հարվածեցին թիկունքներիս, Երկարացրին իրենց անօրենությունները»։


Եվ ուրեմն այն տնկեցին անապատում, անջրդի հողի մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ