ԵԶԵԿԻԵԼ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իր դրամը փոխ չի տալիս, տոկոսով էլ հետ չի պահանջում, անիրավությունից իր ձեռքը հետ է պահում, մարդու և նրա մերձավորի միջև արդար դատ է անում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ վաշխով փող չտա և տոկոս չառնի, իր ձեռքն անիրավությունից հետ պահի, ճշմարիտ դատաստան անի մարդու և մարդու միջև, |
Իսկ նախկինում բռնություն գործադրածներին նեղեցի և նրանցից հաց, գինի և ուրիշ շատ բաներ վերցրի, նաև քառասուն դիդրախմի արծաթ և վերադարձրի իրենց տերերին, և նրանց հեռացրի ժողովրդի իշխանությունից. ես Աստծու երկյուղի պատճառով նրանց նման չեղա։
Սովորեք բարի՛ք գործել, արդարությո՛ւն փնտրեք, փրկեք զրկվածի՛ն, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն։
Ով արդարությամբ է ընթանում, խոսում ճշմարիտ ուղու մասին, ատում անօրենությունն ու անիրավությունը, իր ձեռքերը թոթափում կաշառքից, ծանրացնում ականջները, որպեսզի չլսի արյան վրիժառության մասին, փակում աչքերը, որպեսզի անարդարությունը չտեսնի,
Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, մա՛յր իմ. իբրև ո՞ւմ ծնեցիր ինձ. իբրև մի մարդո՞ւ, որին երկրում ամենուրեք դատափետել են, քաշքշել դատարան։ Ո՛չ ես եմ ինչ-որ բան պարտք, ո՛չ էլ ուրիշն է ինձ որևէ բան պարտք, բայց ինձ անիծողներից իմ ուժն սպառվեց։
և կիմանաք, որ ես եմ Տերը։ Դուք ըստ իմ օրենքների չընթացաք, իմ իրավունքը չգործադրեցիք, այլ ձեր շուրջը գտնվող ազգերի կրոնների համաձայն շարժվեցիք”»։
իր դրամը փոխ տա, վաշխով ու տոկոսով էլ հետ պահանջի, նա չպիտի ապրի. ով այս բոլոր անօրենությունները գործի, հաստատապես պիտի մեռնի, իր արյունն էլ իր վրա պիտի լինի։
անիրավությունից իր ձեռքը հետ պահի, վաշխ ու տոկոս չառնի, արդարություն գործի, իմ հրամաններով ընթանա, նա իր հոր անիրավությունների համար չպիտի մեռնի, այլ հաստատապես պիտի ապրի։
Քո մեջ կաշառք էին վերցնում, որպեսզի արյուն թափեին, քո մեջ վաշխ ու տոկոս էին առնում։ Եվ քո չարագործություններին՝ ըստ քո գործած բռնության, վերջ եմ տալու, որովհետև մոռացել ես ինձ,- ասում է Տերը՝ Աստված։-
Դատի ժամանակ անիրավ մի՛ եղիր, աղքատի հանդեպ աչառություն մի՛ արա, հարուստին մի՛ շողոքորթիր։ Արդա՛ր դատիր քո մերձավորին։
Այս բաներն են, որ պիտի անեք. խոսե՛ք ճշմարտությունը, յուրաքանչյուրն իր ընկերոջը, խաղաղությա՛ն դատաստան և արդա՛ր դատ արեք ձեր դռների առաջ.
«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։
Օտարից տոկոս կվերցնես, բայց ոչ քո եղբորից, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր գործերում այն երկրում, ուր դու մտնելու ես այն ժառանգելու համար։