Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 18:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Իսկ եթե մեկը որդի ծնի՝ այլասերված, մարդասպան, որ մեղքեր գործի,

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Եթե նա մի որդի ծնի, որ ավազակ ու արյունահեղ է, կամ նման արարքներ գործի,

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 18:10
11 Խաչաձեւ Հղումներ  

«Եթե որևէ մեկը հարվածի մեկին, և սա մահանա, ապա հարվածողը մահապատժի թող ենթարկվի։


Իսկ եթե գիշերային գողը արևածագից հետո սպանվի, սպանողը մահապարտ է և մահվամբ պիտի հատուցի։ Եթե գողը հատուցելու ոչինչ չունենա, ապա թող վաճառվի իր գողության փոխարեն։


իր արդար հոր ճանապարհով չընթանա, լեռների վրա զոհաբերվածից ուտի, իր մերձավորի կնոջը պղծի,


իմ հրամանների համաձայն է ընթանում, իմ օրենքներն է պահում ու գործադրում, այդպիսին արդար է և հաստատապես պիտի ապրի,- ասում է Ամենակալ Տերը։-


Տերը մարգարեի միջոցով Իսրայելը հանեց եգիպտացիների երկրից, և պահպանվեց մարգարեի միջոցով։


Մի՛ զրկիր քո մերձավորին և մի՛ հափշտակիր։ Վարձկանի վարձը մինչև առավոտ մոտդ մի՛ պահիր։


Մահապարտ մարդասպանից փրկագին չպետք է վերցնեք։ Նա պետք է մահապատժի ենթարկվի։


Բոլորն աղաղակեցին ու ասացին՝ ո՛չ դրան, այլ Բարաբբային։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։


ոչ ինչպես Կայենը, որ չարից էր և սպանեց իր եղբորը։ Եվ ի՞նչ պատճառով սպանեց նրան. որովհետև իր գործերը չար էին, իսկ եղբոր գործերը՝ բարի։