Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 16:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Քո պերճաշուք զարդեղենը՝ իմ ոսկուց ու արծաթից, որ քեզ էի տվել, վերցրիր, քեզ համար տղամարդու պատկերներ պատրաստեցիր և դրանց հետ պոռնկացար։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ դու վերցրիր այն ոսկուց ու արծաթից շքեղ զարդերը, որ ես էի քեզ տվել. քեզ համար տղամարդու պատկերներ սարքեցիր ու նրանցով շնացար։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 16:17
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա իր պոռնկությամբ, որ չնչին բան էր համարում, երկիրը պղծեց՝ քարի ու փայտի հետ շնանալով։


Զարդեղենով զարդարեցի քեզ. ձեռքիդ ապարանջաններ դրեցի, պարանոցիդ՝ քառամանյակ։


Քթիդ գինդեր ու ականջներիդ օղեր դրեցի, գլխիդ՝ պերճաշուք պսակ։


Եվ դու զարդարվեցիր ոսկե ու արծաթե զարդերով։ Հագուստդ բեհեզ էր, կերպաս և դիպակ։ Նաշիհ կերար, յուղ ու մեղր, չափազանց գեղեցիկ եղար, արքայական փափկության մեջ գուրգուրանք ստացար։


Քո հագուստներից վերցրիր և դրանցից քեզ համար մտացածին կուռքեր պատրաստեցիր ու դրանց հետ պոռնկացար։ Սակայն այնտեղ չմտնես, որովհետև դրանք չկային ու չեն լինելու։


Քո գեղեցիկ հագուստը վերցրիր և նրանց վրա գցեցիր, իմ յուղն ու խունկն էլ նրանց առաջ դրեցիր։


Ճյուղառատ, պտղալից որթատունկ է Իսրայելը. ըստ իր պտուղների առատության զոհասեղաններ ավելացրեց, ըստ իրենց հողի պարարտության արձաններ կանգնեցրին։


Նաև հետ կդարձնեմ նրա բոլոր ուրախությունները՝ նրա տոները և նրա ամսագլուխները, նրա շաբաթները և նրա բոլոր նորալուսինները։