ԵԶԵԿԻԵԼ 13:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում էին Երուսաղեմի վրա և նրա համար խաղաղություն էին գուշակում, բայց խաղաղություն չկար”»,- ասում է Ամենակալ Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա"”»,- ասում է Տեր Աստված։ |
Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե
«Լո՛ւր ուղարկիր բոլոր գերվածներին և հայտնի՛ր. այսպես է ասում Տերը ելիմացի Սամեայի մասին. “Քանի որ Սամեան, որին ես չեմ ուղարկել, մարգարեացավ և ձեզ փուչ բաների հույս տվեց,
Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։
Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։
Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”, մինչդեռ խաղաղություն չկար։
Այն բանի համար, որ իմ ժողովրդին մոլորեցնում էին՝ ասելով՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց խաղաղություն չկար, և որ ժողովուրդը պատ էր կառուցում, իսկ նրանք այնպես էին ծեփում, որ փլվեր,-
Եվ զայրույթս եմ իրագործելու թե՛ պատի, թե՛ այն ծեփողների վրա։ Եվ այն կործանվելու է։ Եվ ձեզ ասելու եմ, որ պատն այլևս չկա, ոչ էլ այն ծեփողները՝