ԵԶԵԿԻԵԼ 12:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դո՛ւ էլ, մարդո՛ւ որդի, քեզ գերության հանդերձա՛նք պատրաստիր, ցերեկը նրանց աչքի առաջ գերությա՛ն գնա, քո տեղից ուրիշ տե՛ղ տարագրվիր նրանց աչքի առաջ, որպեսզի տեսնեն, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար տարագրության գո՛ւյք պատրաստիր և ցերեկով նրանց աչքի առաջ քո տեղից մի ուրիշ տե՛ղ տարագրվիր. գուցե հասկանան, թեև ապստամբների տուն են նրանք։ |
Թերևս լսեն, ու ամեն մեկը հետ կանգնի իր չար ճանապարհից, ես էլ հետ կանգնեմ այն չարիքներից, որ մտածում եմ անել նրանց՝ ի պատասխան իրենց չար ընթացքի»։
թերևս Հուդայի տունն իմանա այն բոլոր չարիքների մասին, որ մտածել եմ կատարել նրա նկատմամբ, որպեսզի յուրաքանչյուրը հետ դառնա իր չար ճանապարհից, և ես քավիչ լինեմ նրա անօրենություններին ու նրա մեղքերին»։
Թերևս Տիրոջ առաջ նրանց սիրտը գութ ընկնի, և ամենքն իրենց չար ճանապարհներից հետ դառնան, քանզի սաստիկ են զայրույթն ու բարկությունը, որ Տերը խոսեց այդ ժողովրդի մասին»։
Սակայն նրանք չլսեցին ինձ, նրանց ականջը չանսաց, և նրանք ավելի խստապարանոց դարձան, քան իրենց հայրերը։
Ամբողջությամբ արեցի այնպես, ինչպես որ Տերն ինձ պատվիրել էր. ցերեկը գերության հանդերձանք հագա, երեկոյան էլ իմ ձեռքով պատը փորեցի, և նրանց աչքի առաջ գաղտագողի, գլխիկոր էի գնում։
Լեզուդ էլ կապելու եմ քո քիմքին, ու համր ես լինելու։ Դու նրանց համար իբրև հանդիմանող մի մարդ չես լինելու, որովհետև նրանք դառնացնող ժողովուրդ են։
Ու երբ քեզ հետ խոսեմ, կբացեմ քո բերանը, և դու նրանց կասես. “Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Աստված”։ Ով լսելու է, թող լսի, իսկ ով արհամարհելու է, թող արհամարհի, քանի որ նրանք դառնացնող ժողովուրդ են»։
Նրանց ասա՛. “Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- և ամբարիշտի մահը չեմ կամենում, այլ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը։ Դարձե՛ք, հե՛տ դարձեք ձեր չար ճանապարհից. ինչո՞ւ մեռնեք, ո՛վ տուն Իսրայելի”։
Եվ նրանք թող տանջանքներ ստանան իրենց կատարած ամեն ինչի համար։ Նկարի՛ր այդ տաճարը, նրա կառուցվածքը, ելքը, մուտքն ու կահավորանքը։ Դրա բոլոր պատվիրաններն ու օրենքները, կանոնները ցո՛ւյց տուր նրանց, գրի՛ր նրանց առաջ։ Եվ թող պահեն իմ բոլոր օրենքներն ու պատվիրաններն ու կատարեն դրանք։
«Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում էիր մարգարեներին և քարկոծում էիր քեզ մոտ ուղարկվածներին. քանի՜ անգամ կամեցա հավաքել քո որդիներին, ինչպես հավը իր ձագերին՝ թևերի տակ, բայց դու չկամեցար։
Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպես անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատվիրանները բոլոր օրերում, որպեսզի հավիտյան լավ լինի նրանց ու նրանց որդիների համար։
հակառակողներին հանդարտությամբ խրատելու։ Աստված նրանց թերևս ապաշխարություն տա, որպեսզի ճանաչեն ճշմարտությունը