Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։
ԵԶԵԿԻԵԼ 12:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլևս ոչ մի սուտ տեսիլք չի լինելու, ոչ էլ մարդահաճո գուշակներ՝ Իսրայելի որդիների մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև այլևս Իսրայելի տան մեջ ոչ մի ունայն տեսիլք և շողոքորթող գուշակություն չպիտի լինի։ |
Միքիան ասաց. «Ո՛չ, այդ չէ ճշմարտությունը։ Ես տեսա, թե ինչպես ողջ Իսրայելը ցրված է լեռների վրա իբրև ոչխարների հոտ, որ չունի հովիվ։ Եվ Տերն ասաց. “Դրանք տերեր չունեն, թող ամեն մեկն իր տունը դառնա խաղաղությամբ”»։
Մարգարեները զուր, խաբուսիկ ու անշահ տեսիլքներ տեսան քեզ համար և քեզ չհայտնեցին քո անիրավությունները, որ կարողանայիր վերադառնալ քո գերությունից, այլ քեզ տվեցին սնոտի առասպելներ քո բնակավայրից հեռանալու մասին։
ուստի այլևս սուտ տեսիլքներ չպիտի տեսնեք և հաճոյական գուշակություններ չպիտի անեք։ Իմ ժողովրդին փրկելու եմ ձեր ձեռքից, ու կիմանաք, որ ես եմ Տերը”»։
սուտ տեսիլքներ էին տեսնում, սնոտի գուշակություն անում ու ասում էին՝ “Այսպես է ասում Տերը”։ Բայց ես՝ Տերս չէի ուղարկել նրանց։ Եվ սկսեցին խոսքեր տարածել։
որովհետև այդպիսիները մեր Տիրոջը՝ Քրիստոսին չէին ծառայում, այլ իրենց որովայնին, և քաղցրախոսությամբ ու կեղծ գովասանքներով հրապուրում են պարզամիտների սիրտը։
Երբևէ ձեզ չներկայացանք ո՛չ շողոքորթ խոսքերով, ինչպես լավ գիտեք, ո՛չ ագահության մտադրությամբ, ինչպես Աստված է վկա,