Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։
ԵԶԵԿԻԵԼ 11:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մտնելու են այնտեղ, վերացնելու են այնտեղի բոլոր կուռքերը և նրա միջից՝ բոլոր անօրենությունները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրանք այնտեղ պիտի մտնեն և նրանից պիտի հեռացնեն նրա բոլոր գարշելի կուռքերն ու նրա բոլոր պիղծ պատկերները։ |
Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։
Ես նախ նրանց կրկնակի կհատուցեմ իրենց անիրավությունների դիմաց, նաև նրանց մեղքերի դիմաց, որոնցով պղծեցին իմ երկիրը, իրենց կուռքերի մեռելոտիներով և իրենց անօրենություններով լցրին իմ ժառանգությունը»։
Բայց կուռքերին նվիրված նրանց սրտի համար, այն անօրենությունների համար, որ գործել են, և այն ճանապարհի համար, որ ընթանում էին, պատիժ եմ բերելու նրանց գլխին”»,- ասում է Ամենակալ Տերը։
որպեսզի Իսրայելի տունն ինձնից այլևս չմոլորվի, և իրենց բոլոր հանցանքներով այլևս չպղծվեն. ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ նրանց համար՝ Աստված”»,- ասում է Ամենակալ Տերը։
որպեսզի այլևս չպղծվեն իրենց կուռքերով, իրենց գարշելի արարքներով, իրենց ամեն տեսակ ամբարշտություններով։ Նրանց փրկելու եմ իրենց բոլոր անօրենություններից, որոնցով մեղանչեցին, և մաքրելու եմ նրանց, և նրանք ինձ համար ժողովուրդ են լինելու, ես էլ իրենց համար՝ Աստված,
Հետևապես, կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- քանի որ իմ սրբությունները պղծեցիք ձեր ամեն տեսակի կուռքերով ու ամեն տեսակի պիղծ պաշտամունքներով, ես էլ կմերժեմ ձեզ, աչքս ձեզ չի խնայի, ոչ էլ ձեզ ողորմություն կանեմ։
Զարդերից ամենաընտիրներն են գործածել՝ հպարտանալու համար, դրանցից իրենց պաշտամունքի կուռքերն ու պատկերներն են պատրաստել։ Դրա համար էլ դրանք նրանց համար պղծության առարկա եմ դարձնելու
Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես
Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։
Այն խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտությունը և աշխարհիկ ցանկությունները, այս աշխարհում ապրենք զգաստությամբ, աստվածապաշտությամբ