թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։
ԵԶԵԿԻԵԼ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից ամեն մեկը չորս դեմք ուներ, ամեն մեկը՝ չորս թև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց ամեն մեկը չորս դեմք ուներ, և նրանցից ամեն մեկը չորս թև ուներ։ |
թող քերովբեները դեպի վեր տարածեն իրենց թևերը և իրենց թևերով հովանի անեն Քավության վրա։ Նրանց դեմքերը թող նայեն միմյանց, որպեսզի քերովբեների երեսները հայեն Քավությանը։
Նրա շուրջը սերովբեներ կային, որոնցից յուրաքանչյուրը վեց թև ուներ. երկուսով իրենց երեսներն էին ծածկում, երկուսով՝ իրենց ոտքերը և երկուսով էլ թռչում էին։
Եվ ահա երկրի վրա՝ չորս կենդանի էակների հետևից, յուրաքանչյուր կողմում մի անիվ էի տեսնում. անիվների կերպարանքն ու դրանց շինվածքը ոսկեքարի տեսքն ունեին։
Իսկ երկնակամարի տակ նրանք, թևերը պարզած, սավառնում էին իրար հետ. յուրաքանչյուրը երկուական թև, որով ծածկում էին իրենց մարմինները։
Քերովբեներից ամեն մեկը չորս դեմք ուներ. մեկի դեմքը՝ քերովբեի, երկրորդինը՝ մարդու, երրորդինը՝ առյուծի, իսկ չորրորդինը՝ արծվի։