Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:54 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Նա անմիջապես կանչեց իր զինակիր երիտասարդին և նրան ասաց. «Սուրդ քաշի՛ր և ինձ սպանի՛ր. չլինի թե ինձ համար ասեն, թե մի կին սպանեց նրան»։ Երիտասարդը նրան խոցեց, և նա մեռավ։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:54
17 Խաչաձեւ Հղումներ  

Խոցեցի ու սպանեցի նրան, որովհետև գիտեի, որ նիզակի վրա ընկնելուց հետո չէր ապրելու։ Առա նրա գլխից թագը, ապարանջանները՝ նրա բազկից և դրանք բերեցի այստեղ՝ իմ տիրոջը»։


Նա հետ նայեց և ինձ տեսնելով՝ իր մոտ կանչեց։ Ասացի. “Ահա այստեղ եմ”։


Նա ասաց ինձ. “Խոցի՛ր ու սպանի՛ր ինձ։ Թեև անհուն մութը պատել է ինձ, բայց շունչս դեռ վրաս է”։


ամովնացի Եղիե, Շարուհիի որդի Հովաբի կապարճակիր բեքրոթացի Գեղորե,


Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով սպանի՛ր ինձ։ Այդ անթլփատները չգան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ շատ էր վախեցել։ Այն ժամանակ Սավուղն առավ սուրը և ընկավ դրա վրա։


Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա նետվեց ու մեռավ։


ամովնացի Սեղեկովը, բերովթացի Նաարը՝ Սարուիայի որդի Հովաբի կապարճակիրը,


Դեբովրան նրան ասաց. «Անշուշտ կգամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ այդ դեպքում քաջությունը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը կնոջ ձեռքը կմատնի Սիսարային»։ Դեբովրան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։


Երբ Իսրայելի այրերը տեսան, որ Աբիմելեքը մեռավ, ամեն մեկը գնաց իր տեղը։


Կիրճերի պահապաններն ասացին Հովնաթանին ու կապարճակրին. «Մոտեցե՛ք մեզ, որ մենք ձեզ մի բան հայտնենք»։ Հովնաթանն ասաց իր կապարճակրին. «Ե՛կ իմ հետևից, քանի որ Տերը նրանց Իսրայելի ձեռքն է մատնել»։


Հովնաթանը մագլցելով գնաց, կապարճակիրն էլ՝ նրա հետ։ Այլազգիները հարձակվեցին Հովնաթանի վրա, իսկ Հովնաթանը սպանեց նրանց, կապարճակիրն էլ նրա հետևից էր հարվածում նրանց։


Այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա կապարճակիրը մոտավորապես քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետված դաշտերի քարերով։


Սավուղն իր հետ եղած զորքին ասաց. «Ստուգե՛ք ու տեսե՛ք, մեզանից ո՞վ է հեռացել»։ Ստուգեցին և տեսան, որ Հովնաթանն ու նրա կապարճակիրը չկան։


Կապարճակիրը նրան ասաց. «Արա՛ այն, ինչ սիրտդ է ուզում։ Ահա ես քեզ հետ եմ. ինչ քո սիրտն է ուզում, նույնն էլ՝ իմ սիրտը»։


Դավիթը եկավ Սավուղի մոտ և սպասարկում էր նրան։ Սավուղը նրան շատ սիրեց, և նա նրա կապարճակիրը դարձավ։


Մեռան Սավուղը, իր երեք որդիներն ու իր կապարճակիրը. նրա բոլոր մարդիկ նույն օրը միասին մեռան։