Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա նետվեց ու մեռավ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Երբ նրա կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքն էլ իր սրի վրա ընկավ ու մեռավ։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:5
4 Խաչաձեւ Հղումներ  

Աբիմելեքն իսկույն ձայն տվեց իր կապարճակիր պատանուն և նրան ասաց. «Մերկացրո՛ւ քո սուրը և սպանի՛ր ինձ. չլինի թե ասեն, որ մի կին է սպանել նրան»։ Նրա պատանին խոցեց նրան, և Աբիմելեքը մեռավ։


Սավուղն ասաց իր կապարճակրին. «Հանի՛ր սուրդ և դրանով սպանի՛ր ինձ։ Այդ անթլփատները չգան ու անարգանքի ենթարկեն ինձ»։ Կապարճակիրը չուզեց այդ անել, քանի որ շատ էր վախեցել։ Այն ժամանակ Սավուղն առավ սուրը և ընկավ դրա վրա։


Այդ օրը մեռան Սավուղն ու իր երեք որդիները. նրա ամբողջ ընտանիքը միաժամանակ մեռավ։


Սավուղն առավ իր սուրը և իրեն նետեց դրա վրա։ Երբ կապարճակիրը տեսավ, որ Սավուղը մեռավ, ինքը ևս իրեն նետեց սրի վրա ու նրա հետ մեռավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ