Չե՞ք հիշում, թե ով սպանեց Ների որդի Հերոբովաղի որդի Աբիմելեքին։ Չէ՞ որ մի կին նրա վրա պարսպի վրայից երկանաքարի մի բեկոր նետեց, և նա մեռավ Թամասում։ Ինչո՞ւ եք մոտեցել պարսպին”, այն ժամանակ կասես. “Քո ծառա քետացի Ուրիան էլ մեռավ”»։
Հարցը դա չէ։ Եփրեմի լեռից Սաբեե անունով մի մարդ կա՝ Բոքորիի որդին, որ ձեռք է բարձրացրել Դավիթ արքայի վրա։ Ինձ տվե՛ք միայն նրան, և ես կհեռանամ այս քաղաքից»։ Կինն ասաց Հովաբին. «Նրա գլուխը պարսպի վրայից հիմա քեզ մոտ կընկնի»։
Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է եդովմացիների վերաբերյալ, և նրա խորհուրդը, որ խորհել է Թեմանի բնակիչների մասին. «Ոչխարների հոտի վերջիններն էլ պիտի հարվածվեն, որ գնան, կանգնած չմնան, և հոտը չցրվի։
Դրա համար լսե՛ք Տիրոջ խորհուրդը, որ նա խորհել է Բաբելոնի մասին, նրա խորհուրդը, որ խորհել է քաղդեացի բնակչության մասին։ Մի՞թե չպիտի ոչնչացվեն նրանց հոտի գառները, մի՞թե արոտները չպիտի ամայանան նրանցից,
Դեբովրան նրան ասաց. «Անշուշտ կգամ քեզ հետ, բայց իմացի՛ր, որ այդ դեպքում քաջությունը քոնը չի լինի քո գնացած ճանապարհին, որովհետև Տերը կնոջ ձեռքը կմատնի Սիսարային»։ Դեբովրան վեր կացավ ու Բարակի հետ գնաց Կադես։
Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։
Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։