Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:45 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ. նրանք գրավեցին քաղաքը և նրա մեջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին և ողջ տարածքում աղ ցանեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ և վերցրեց քաղաքն ու կոտորեց մեջը եղած մարդկանց, քանդեց քաղաքը և աղ ցանեց։ |
Հերոբովամը Եփրեմի լեռան վրա կառուցեց Սյուքեմը և այնտեղ էր բնակվում։ Այնուհետև այնտեղից ելավ ու շինեց Փանուելը։
կործանեցին քաղաքները, ամեն մեկը մի քար նետեց և լցրեց բարեբեր դաշտերը, նրանք խցանեցին ջրի բոլոր աղբյուրները, ջարդեցին բոլոր պտղատու ծառերը։ Այնտեղ մնացին միայն քանդած պատերի քարերը, որովհետև պարսավորները պաշարել էին այն ու քանդել։
Բայց նրա դուրս գալու, ծանծաղելու և հորդելու տեղերում ջրերն առողջարար չեն լինելու, այլ թողնվելու են աղ ունենալու համար։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։
քանի որ անողորմի հանդեպ անողորմ դատաստան է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։
Աբիմելեքը և նրա հետ եղող գունդը կանգնեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ մյուս երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և ջարդեցին նրանց։