ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 9:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբիմելեքը և նրա հետ եղող գունդը կանգնեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ մյուս երկու գնդերը հարձակվեցին դաշտում գտնվողների վրա և ջարդեցին նրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Աբիմելեքն ու նրա հետ եղած գունդը հարձակվեցին, կանգնեցին քաղաքի դռան առաջ, իսկ նրա երկու գնդերը հարձակվեցին դաշտում բոլոր գտնվողների վրա և զարկեցին նրանց։ |
Փուշն ասաց ծառերին. “Եթե դուք իսկապես ինձ ձեզ վրա թագավոր եք օծում, եկեք ծածկվե՛ք իմ հովանու տակ, եթե ոչ՝ փշից կրակ դուրս կգա և կայրի Լիբանանի մայրիները”։
Իսկ եթե ոչ, թող Աբիմելեքից կրակ դուրս գա և այրի Սյուքեմի բնակիչներին ու Մաաղոնի տունը, կամ էլ թող կրակ դուրս գա Սյուքեմի բնակիչներից ու Մաաղոնի տնից և այրի Աբիմելեքին»։
Նա առավ զորքը, երեք գնդի բաժանեց և դարանակալեց։ Երբ տեսավ, որ ժողովուրդը դուրս է գալիս քաղաքից, հարձակվեց նրա վրա և ջարդեց այն.
Աբիմելեքն այդ ամբողջ օրը պատերազմեց քաղաքի դեմ. նրանք գրավեցին քաղաքը և նրա մեջ եղած ժողովրդին կոտորեցին, քաղաքը կործանեցին և ողջ տարածքում աղ ցանեցին։