ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ իր անդրանիկ որդուն՝ Եթերին, ասաց. «Վե՛ր կաց, սպանի՛ր դրանց»։ Բայց պատանին իր սուրը չհանեց, որովհետև վախեցավ, քանի որ մանուկ էր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ իր անդրանիկ որդի Հեթերին ասաց. «Վե՛ր կաց, դրանց սպանի՛ր»։ Բայց պատանին չքաշեց իր սուրը, վախեցավ, քանի որ մանկահասակ էր։ |
Երբ նրանց տարան Հեսուի մոտ, Հեսուն կանչեց ողջ Իսրայելին, իր հետ գնացած առաջամարտիկներին և ասաց նրանց. «Մոտեցե՛ք և ձեր ոտքերը դրե՛ք նրանց պարանոցների վրա»։ Նրանք մոտեցան և իրենց ոտքերը դրեցին նրանց պարանոցների վրա։
Գեդեոնն ասաց. «Նրանք իմ եղբայրները՝ իմ մոր որդիներն էին»։ Եվ երդվեց նրանց ու ասաց. «Կենդանի է Տերը. եթե դուք նրանց ողջ թողնեիք, ես ձեզ չէի սպանի»։
Զեբեեն և Սաղմանան ասացին. «Վե՛ր կաց և դու ի՛նքդ զարկիր մեզ, որովհետև մարդու ուժն իրեն համեմատ կլինի»։ Գեդեոնը վեր կացավ, սպանեց Զեբեեին ու Սաղմանային և նրանց ուղտերի վզերից մանյակներն առավ։
Սամուելն ասաց Ագագին. «Ինչպես որ քո սուրը կանանց որդեկորույս դարձրեց, նույն ձևով էլ որդեկորույս կլինի քո մայրը կանանց մեջ»։ Եվ Սամուելն Ագագին սպանեց Տիրոջ առջև՝ Գաղգաղայում։