Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի սահմանները և ասաց. «Իջե՛ք մադիանացիներին ընդառաջ և գրավե՛ք ջրերի կիրճերը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը»։ Եփրեմի բոլոր մարդիկ իրար ձայն տվեցին և գրավեցին ջրերի եզերքը մինչև Բեթփարա ու Հորդանան գետը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7:24
7 Խաչաձեւ Հղումներ  

տառապանքների դիմաց տեսա։ Զարհուրեցին եթովպացիների վրանները և Մադիամի երկրի վրանները։


Այս բանը պատահեց Բեթանիայում՝ Հորդանանի մյուս կողմում, որտեղ գտնվում էր Հովհաննեսը և մկրտում։


Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսով և Հոգու սիրով, որ ինձ մարտակից լինեք ինձ համար Աստծուն ուղղված աղոթքներով,


Միայն թե Ավետարանին վայել ձևո՛վ ապրեք, որպեսզի ձեզ տեսնելու գամ կամ թե հեռու լինեմ, լսեմ ձեր մասին, որ հաստատուն եք մնում մե՛կ հոգով և միաշունչ պայքարում եք Ավետարանի հավատի համար։


Գաղաադացիները եփրեմյաններից գրավեցին Հորդանան գետի կիրճերը, և երբ եփրեմյանների փախստականներն ասում էին՝ «Թող անցնենք», Գաղաադի մարդիկ նրանց ասում էին. «Մի՞թե դուք էլ եփրեմյան եք»։ Նրանք ասում էին. «Նրանցից չենք»։


Տերը ձեր ձեռքը մատնեց մադիանացիների իշխաններին՝ Օրեբին և Զեբին. ես ի՞նչ կարողացա անել ձեզ հետ համեմատած»։ Երբ նա այս խոսքն ասաց, նրանց հոգին հանգստացավ նրա նկատմամբ։