ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այն գիշերն Աստված այդպես արեց. միայն բրդի վրա չորություն եղավ, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այն գիշեր Աստված այդպես արեց. միայն գզաթի վրա չորություն եղավ, և ամբողջ գետնի վրա՝ ցող։ |
Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, մի անգամ ևս խոսեմ և մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրա չորություն լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև»։
Հերոբոաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ զորքը կանուխ վեր կացան և բանակեցին Արեդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի և Ամաղեկի բանակը նրանց հյուսիսային կողմում՝ Գաբաաթամում էր, հովտի մեջ։