Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:39 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

39 Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, մի անգամ ևս խոսեմ և մի անգամ էլ բրդով փորձեմ։ Այս անգամ թող միայն բրդի վրա չորություն լինի, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

39 Եվ Գեդեոնն ասաց Աստծուն. «Թող քո բարկությունը չբորբոքվի ինձ վրա, և միայն այս անգամ էլ խոսեմ, միայն այս անգամ էլ գզաթով փորձեմ. թող միայն գզաթի վրա չորություն լինի, և ամբողջ գետնի վրա՝ ցող»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:39
14 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Տե՛ր, մի՞թե կբարկանաս, եթե շարունակեմ խոսել. իսկ եթե այնտեղ երեսո՞ւնը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի, եթե այնտեղ երեսունը գտնվեն»։


Եվ ասաց. «Տե՛ր, գուցե բարկանա՞ս, եթե մեկ անգամ ևս խոսեմ. իսկ եթե այնտեղ տա՞սը գտնվեն»։ Եվ ասաց. «Կորստյան չեմ մատնի հանուն տասի»։


Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։


Ուստի ասում եմ ձեզ, որ ձեզնից կվերցվի Աստծու արքայությունը և կտրվի մի ազգի, որ պտղաբեր կդարձնի այն։


իսկ արքայության որդիները կելնեն արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց»։


Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակ կերպով ասում էին. «Նախ ձեզ պետք է Աստծու խոսքը խոսեինք, բայց քանի որ դուք այն մերժում եք և ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքի, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։


Բայց նա ինձ ասաց. “Գնա՛, որովհետև ես քեզ պետք է ուղարկեմ հեռավոր հեթանոսների մոտ”»։


Արդ, թող հայտնի լինի ձեզ, որ Աստծու այս փրկությունն ուղարկվեց հեթանոսներին, ուրեմն նրանք էլ կլսեն»։


Այդպես էլ եղավ. հաջորդ օրն առավոտ կանուխ Գեդեոնը վեր կացավ, քամեց բուրդը, և բրդից մի կոնք լիքը ջուր թափվեց։


Եվ այն գիշերն Աստված այդպես արեց. միայն բրդի վրա չորություն եղավ, իսկ ամբողջ գետնի վրա՝ անձրև։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ