Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 6:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնելու»։ |
Հակոբը հարցրեց. «Հայտնի՛ր ինձ քո անունը»։ Նա ասաց. «Ինչո՞ւ ես հարցնում իմ անունը», և օրհնեց նրան։
Հակոբն այդ տեղն անվանեց Տեսիլ Աստծու [𝕸 Պնիէլ], որովհետև «Աստծուն դեմ առ դեմ տեսա և ողջ մնացի»։
Նա նրանց ասաց. «Խաղաղությո՛ւն ձեզ, մի՛ վախեցեք։ Ձեր և ձեր հայրերի Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ, մինչդեռ ես ձեր արծաթն ստացել եմ»։ Եվ նա նրանց մոտ բերեց նաև Շմավոնին։
«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։
Նույն կիրակի օրվա երեկոյան էր։ Աշակերտները հրեաների վախի պատճառով հավաքվել էին մի տան մեջ ու փակել դռները։ Հանկարծ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղում ու նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։
Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ՝ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։
Ամենքիդ, որ Հռոմում եք, Աստծու սիրելիներիդ, սուրբ լինելու կոչվածներիդ, շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։
Ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, քո ամեն պակասությունն ինձ վրա լինի, բայց դու այդ հրապարակում մի՛ գիշերիր»։
Գեդեոնը տեսավ, որ նա Տիրոջ հրեշտակն է, և ասաց. «Օ՜հ, օ՜հ, Տե՛ր, Տե՛ր, ես Տիրոջ հրեշտակին երես առ երես տեսա»։
Գեդեոնն այնտեղ Տիրոջը զոհասեղան շինեց, այն կոչեց «Տիրոջ խաղաղություն»։ Դա այնտեղ է մինչև այսօր՝ Աբիեզերի տոհմի Եփրայում։