Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, քո ամեն պակասությունն ինձ վրա լինի, բայց դու այդ հրապարակում մի՛ գիշերիր»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Այն ծեր մարդն ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ. քո ամեն պակասությունն ինձ վրա, բայց գիշերը մի՛ մնա հրապարակում»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:20
15 Խաչաձեւ Հղումներ  

Տերը նրան ասաց. «Խաղաղությո՜ւն քեզ, մի՛ վախեցիր, չես մեռնի»։


Որդյակնե՛ր, խոսքերով և լեզվով չսիրենք, այլ գործով և ճշմարտությամբ։


Առանց տրտնջալու հյուրասե՛ր եղեք միմյանց հանդեպ։


Մի՛ մոռացեք օտարասիրությունը, որովհետև դրա շնորհիվ ոմանք հրեշտակներ հյուրընկալեցին առանց իմանալու։


Նա, որ աշակերտում է Աստծու խոսքին, թող իր բոլոր բարիքներից բաժին հանի իր ուսուցչին։


շնո՜րհ ձեզ և խաղաղություն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։


սրբերի կարիքներին հաղորդակի՛ց եղեք, հյուրասիրության հետամո՛ւտ եղեք։


«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։


Եվ երեսնյակի հրամանատար Ամեսսան Հոգուց ներշնչվելով՝ ասաց. «Հեսսեի որդի Դավի՛թ, գնացե՛ք դու և քո զորքը, խաղաղությո՜ւն քեզ և խաղաղությո՜ւն քո օգնականներին, քանի որ քո Աստվածն օգնեց քեզ»։ Դավիթն ընդունեց նրանց ու նրանց զորքի հրամանատարներ կարգեց։


այսպե՛ս ասեք. “Այս օրերին ողջ լինես դու ու քո տունը, և ինչ գործ որ բռնես, հաջող լինի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ