Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Նույն կիրակի օրվա երեկոյան էր։ Աշակերտները հրեաների վախի պատճառով հավաքվել էին մի տան մեջ ու փակել դռները։ Հանկարծ Հիսուսը եկավ, կանգնեց նրանց մեջտեղում ու նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Նույն օրը՝ շաբաթվա առաջին օրվա երեկոյան, երբ հրեաներից վախի պատճառով աշակերտները հավաքվել էին մի տեղ և դռները փակել, Հիսուսը եկավ, նրանց մեջտեղում կանգնեց և ասաց նրանց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 20:19
27 Խաչաձեւ Հղումներ  

Ութ օր հետո աշակերտները դարձյալ ներսում էին, Թովմասն էլ՝ նրանց հետ։ Հիսուսը մտավ փակ դռներով, կանգնեց մեջտեղում ու ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ»։


«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։


Նա դարձյալ նրանց ասաց. «Խաղաղությո՜ւն ձեզ. ինչպես իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղարկում»։


Նա է մեր խաղաղությունը, որ երկուսը մեկ դարձրեց, քանդեց միջնորմ պատը՝ թշնամությունը, իր մարմնի մեջ,


Եվ խաղաղության Տերն ինքը թող միշտ ձեզ խաղաղություն տա ամեն ինչում։ Տերը ձեզ բոլորիդ հետ։


Եվ հրեաների վախի պատճառով ոչ ոք նրա մասին համարձակ չէր խոսում։


Հետո Հիսուսը երևաց տասնմեկին, երբ նրանք սեղան էին նստել։ Նա հանդիմանեց նրանց իրենց անհավատության ու խստասրտության համար, որովհետև չէին հավատացել նրանց, որոնց ինքը երևացել էր մեռելներից հարություն առած։


Հովհաննեսից՝ Ասիայում գտնվող յոթ եկեղեցիներին։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն նրանից, որ Է, որ էր, և որը գալու է. նաև Հոգու յոթ զորություններից, Հոգու, որ նրա աթոռի առաջ է.


երևաց Կեփասին և ապա՝ տասներկուսին։


Այս բաներն ասացի ձեզ, որպեսզի ինձնով խաղաղություն ունենաք։ Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվե՛ք, որովհետև ես հաղթեցի աշխարհին»։


Աբրահամն ամեն ինչից տասանորդներ տվեց նրան։ Մելքիսեդեկ նախ թարգմանվում է՝ արդարության թագավոր, ապա՝ թագավոր Սաղեմի, այսինքն՝ թագավոր խաղաղության։


Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն մեր Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։


Խաղաղությո՜ւն եղբայրներին և սե՜ր հավատով հանդերձ՝ Հայր Աստծուց և Տեր Հիսուս Քրիստոսից։


Եվ խաղաղության Աստված թող լինի ձեզ ամենքիդ հետ։ Ամեն։


Դուք այժմ տրտում եք, բայց ես դարձյալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերն ուրախ պիտի լինեն. և ձեր ուրախությունը ոչ ոք ձեզնից չպիտի խլի։


որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված են իմ անունով, ես այնտեղ՝ նրանց մեջ եմ»։


Եթե տունն արժանի լինի, ձեր ողջույնը նրա վրա թող իջնի, իսկ եթե արժանի չլինի, ձեր ողջույնը ձեզ թող վերադառնա։


Դրանից հետո Հիսուսը դարձյալ հայտնվեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ։ Եվ հայտնվեց այսպես։


Սա երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։


Բայց որոնց իր չարչարանքներից հետո քառասուն օրերի ընթացքում բազում ձևերով ու ապացույցներով իրեն ողջ ցույց տվեց և խոսեց Աստծու արքայության մասին։


քանի որ հույս ունեմ շուտով տեսնելու քեզ և դեմ առ դեմ խոսելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ