ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այն ժամանակ կտոր-կտոր եղան Մադդարոթի ձիերի գարշապարները։ Իմ գարշապարները գետնին հավասարեցրին նրանց ահարկու հպարտությունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ձիերի սմբակներն այն ժամանակ կոտրտվեցին վազելուց, Նրա զորավորների վազելուց։ |
Նրանց նետերը սուր են, աղեղները՝ լարված, նրանց երիվարների սմբակները կարծր ապառաժի նման են, մարտակառքերի անիվները՝ մրրիկի պես։
ասպատակող հեծելազորի զենքերի ու ոտքերի ձայնից, նրա կառքերի շաչյունից և դրանց անիվների շառաչից։ Հայրերը չպիտի դառնան դեպի իրենց որդիները, որովհետև նրանց ձեռքերը պիտի թուլանան
այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։
Դանից մեզ հասավ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժույգների խրխնջոցի ձայնից ցնցվեց ողջ երկիրը։ Թող գա և ուտի երկիրն իր ամեն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին։
«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։