ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահվան վտանգի մեջ, Եվ Նեփթաղիմի ժողովուրդը վտանգում է իրեն դաշտի բարձունքներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Զաբուղոնը մի այնպիսի ժողովուրդ է, Որ իր կյանքն արհամարհում է մինչև մահ, Նաև Նեփթաղիմը՝ իրեն, դաշտի բարձր տեղերում։ |
Բայց ես իմ անձը ոչ մի բանով այդքան հարգի չեմ համարում, որքան այն, որ ուրախությամբ ավարտեմ իմ ընթացքը և այն պաշտոնը, որ Տեր Հիսուսից ստացա՝ Աստծու շնորհների Ավետարանի մասին վկայելու։
Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։
Մեր եղբայրները նրան հաղթեցին Գառան արյունով և նրա վկայության խոսքով, որովհետև չհամաձայնվեցին վիշապի հետ մինչև մահ։
Բարակը Զաբուղոնի որդիներին և Նեփթաղիմի որդիներին կանչեց Կադես։ Տասը հազար մարդ նրա հետևից գնացին. Դեբովրան նույնպես գնաց նրա հետ։
Դեբովրան ասաց Բարակին. «Վե՛ր կաց, որովհետև սա է այն օրը, որ Տերը Սիսարային քո ձեռքը մատնեց։ Ահա Տերն է քո առջևից ընթանում»։ Բարակն իջավ Թաբոր լեռից, նրա հետևից՝ տասը հազար այր։
Դեբովրան մարդ ուղարկեց և Նեփթաղիմի Կադեսից կանչեց Բարակին՝ Աբինեեմի որդուն և նրան ասաց. «Չէ՞ որ Տերը՝ Իսրայելի Աստվածը, քեզ հրաման տվեց, որ գնաս Թաբոր լեռը, քեզ հետ վերցնես տասը հազար այր Նեփթաղիմի որդիներից և Զաբուղոնի որդիներից