25 Բալլայի՝ Ռաքելի նաժիշտի որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը։
25 Ռաքելի աղախին Բաղղայի որդիները՝ Դան և Նեփթաղիմ։
Լաբանն իր աղախին Բալլային իբրև նաժիշտ տվեց իր դուստր Ռաքելին։
ԱՀԱ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՆՐԱ ՍԵՐՆԴԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Երբ Հովսեփը տասնյոթ տարեկան պատանի էր, իր եղբայրների հետ ոչխար էր արածեցնում, իբրև իր հոր կանանց՝ Բալլայի և Զելփայի որդիների օգնական։ Նրա եղբայրներն իրենց հայր Իսրայելի մոտ չարախոսում էին Հովսեփի մասին։
Վեցերորդ վիճակը դուրս եկավ Նեփթաղիմին, Նեփթաղիմի որդիներին՝ ըստ իրենց տոհմերի։
Դանի որդիների ցեղին՝ ըստ իրենց տոհմերի, դուրս եկավ յոթերորդ վիճակը։
Գադը Հորդանան գետի այն կողմում բնակվեց. Դա՛ն, ինչո՞ւ ես պանդուխտ մնացել նավերի մեջ։ Ասերը ծովի եզերքին է բնակվում Եվ նրա ծոցերում է ապրում։
Զաբուղոնի ժողովուրդն իրեն դնում է մահվան վտանգի մեջ, Եվ Նեփթաղիմի ժողովուրդը վտանգում է իրեն դաշտի բարձունքներում։