Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ինչո՞ւ են նստել փարախների մեջ Եվ լսում են ոչխարների մայունը, Որպեսզի անցնեն Ռուբենի կողմը։ Սրտերի մեծ հուզմունք է բարձրացել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ինչո՞ւ նստեցիր փարախների մեջ, Որ հոտերի մայելը լսես։ Ռուբենի տոհմերում Մեծ տարակուսանք կար։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 5:16
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսաքարը բարին ցանկացավ՝ հանգստանալով իր տարածքներում։


Իմացե՛ք, որ Տերը հրաշքներ գործեց Իր սրբի համար, Եվ երբ Տիրոջը դիմեմ, նա ինձ կլսի։


Ինձ չարախոսում էին տան շեմին նստողները, Ինձ այպանում էին գինի խմողները։


Որ հաջորդ սերունդն էլ ճանաչի։ Որդիները, որ ծնվելու են, պիտի ելնեն Եվ պատմեն այդ իրենց զավակներին,


Արդ, դուք քաղաքնե՛ր շինեք ձեր ընտանիքների համար և տեղեր՝ ձեր անասունների համար, և ինչ որ դուրս է եկել ձեր բերանից, կատարե՛ք»։


Մովսեսը Գադի որդիներին ու Ռուբենի որդիներին պատասխանեց. «Ձեր եղբայրները գնան պատերազմելու, իսկ դուք այստեղ նստե՞ք։


Մյուս բոլորն իրենց շահն են փնտրում և ո՛չ Հիսուս Քրիստոսինը։


Նրանց վերջը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում։


Իսաքարի զորավարները Դեբովրայի և Բարակի հետ էին, Եվ Բարակն իր ոտքերը տարածեց հովիտների վրա։ Ռուբենի տոհմերում Մեծամեծ հուզմունք կար։