Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա բնակվում էր Դեբովրայի արմավենու տակ՝ Ռամայի և Բեթելի միջև, Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա մոտ էին գնում դատերի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա բնակվում էր Եփրեմի լեռնային շրջանում՝ Ռամայի և Բեթելի մեջտեղը, Դեբորայի արմավենու տակ. և Իսրայելի որդիները գնում էին վեր՝ նրա մոտ, դատաստանի համար։ |
Դեբովրան՝ Ռեբեկայի դայակը, մեռավ և թաղվեց Բեթելից ներքև՝ կաղնու տակ, որը Հակոբը կոչեց Սգո կաղնի [𝕸 Ալոն-Բախուտ]։
Առավոտյան Մովսեսը նստեց ժողովրդին դատելու։ Ողջ ժողովուրդը առավոտից մինչև երեկո շրջապատել էր Մովսեսին։
Երբ նրանց միջև վեճ է ծագում, գալիս են ինձ մոտ։ Ես դատում եմ նրանցից յուրաքանչյուրին և հայտնում Աստծու հրամաններն ու օրենքները»։
Արդ, լսի՛ր ինձ, ես քեզ խորհուրդ պիտի տամ, և Աստված քեզ հետ կլինի։ Աստծու մոտ եղի՛ր ժողովրդի ներկայացուցիչը և մարդկանց ասածը հաղորդի՛ր Աստծուն։
Նրանք մշտապես դատում էին ժողովրդին։ Բայց կարևոր գործերը հանձնում էին Մովսեսին, իսկ թեթև գործերը իրենք էին դատում։
Այսպես է ասում Տերը. «Մի ձայն լսվեց Ռամայում, ողբ, լաց ու գույժ. Ռաքելը ողբում էր իր որդիներին, որդիների համար չէր ուզում մխիթարվել, քանի որ նրանք չկային»։
Արիմաթեմ-Սիփայից՝ Եփրեմի լեռից, Եղկանա անունով Եփրեմի Նասիբում մի մարդ էր ապրում։ Նա Թովկիի որդի Հեղիի որդի Հերեմիելի որդին էր։
Առավոտ կանուխ նրանք երկրպագեցին Տիրոջը և գնացին իրենց ճանապարհով։ Եղկանան մտավ Արիմաթեմում գտնվող իր տունն ու մերձեցավ իր կնոջը՝ Աննային։ Տերը հիշեց նրան,
Սավուղն իմացավ, որ Դավիթն իր մարդկանցով հայտնվել է։ Սավուղը Բամայի ներքին դաշտի բլրին էր նստել։ Գեղարդը նրա ձեռքին էր, և բոլոր ծառաները նրա շուրջն էին։
Սամուելը մեռավ, և ամբողջ Իսրայելը հավաքվեց ու ողբաց նրան։ Նրան թաղեցին Արիմաթեմի իր տանը։ Դավիթը վեր կացավ ու գնաց Մաոնի անապատը։
Եվ վերադառնալով Արիմաթեմ, որտեղ իր տունն էր, նա այնտեղից էր ղեկավարում Իսրայելին։ Եվ այնտեղ Տիրոջ համար զոհասեղան շինեց։