Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Սավուղն իմացավ, որ Դավիթն իր մարդկանցով հայտնվել է։ Սավուղը Բամայի ներքին դաշտի բլրին էր նստել։ Գեղարդը նրա ձեռքին էր, և բոլոր ծառաները նրա շուրջն էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Եվ Սավուղը լսեց, որ հայտնվել են Դավիթն ու նրա հետ եղած մարդիկ. և Սավուղը Ռամայի Գաբաայում նստել էր մոշենու տակ, նիզակը ձեռքին, և իր բոլոր ծառաներն էլ կանգնել էին իր մոտ։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:6
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Սավուղը Հովնաթանի վրա բարձրացրեց գեղարդը, որ նրան սպանի։ Հովնաթանը, իմանալով, որ հայրը Դավթին սպանելու չար որոշում է կայացրել,


Տիրոջ չար ոգին իջավ Սավուղի վրա. նա, գեղարդը ձեռքին, իր տանը նստած էր, իսկ Դավիթը քնար էր նվագում։


Հետևյալ օրը Աստծուց ուղարկված չար ոգին պատեց Սավուղին, և նա սկսեց մարգարեանալ իր տան մեջ։ Դավիթը, ինչպես միշտ, իր ձեռքով քնար էր նվագում, իսկ Սավուղի ձեռքին գեղարդ կար։


Նա բնակվում էր Դեբովրայի արմավենու տակ՝ Ռամայի և Բեթելի միջև, Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա մոտ էին գնում դատերի համար։


Աբրահամը Երդման ջրհորի մոտ ծառատունկ արեց և այնտեղ կանչեց Տիրոջ անունը՝ Աստված հավիտենական։


Սավուղը բանակել էր բլրի գլխին, Մագդովղի նռնենու տակ։ Նրա հետ ժողովրդից վեց հարյուր հոգի կար։


Այնուհետև նրանց ոսկորներն առնելով՝ թաղեցին Հաբիսի դաշտում և յոթ օր ծոմ պահեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ