Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այն ժամանակ Իսրայելին դատում էր մարգարեուհի Դեբովրան՝ Լաբիդովթի կինը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այդ ժամանակ Իսրայելում դատավորություն էր անում Դեբորա մարգարեուհին՝ Ղաբիդոթի կինը։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 4:4
13 Խաչաձեւ Հղումներ  

Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։


Աստված թող հիշի Տուբիայի և Սանաբաղատի նենգությունը, որ չարիք նյութեցին իմ նկատմամբ և ստիպեցին սուտ մարգարեանալ, որպեսզի զարհուրեցնեն և վախեցնեն ինձ։


Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։


«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, դեմքդ ուղղի՛ր քո ժողովրդի դուստրերի դեմ, ովքեր իրենց սրտի ուզածի պես էին մարգարեանում։ Մարգարեացի՛ր նրանց դեմ


Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։


Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։


Նա ուներ չորս կույս աղջիկներ, որոնք մարգարեուհիներ էին։


Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։


Այլևս խտրություն չկա ո՛չ հրեայի և հեթանոսի, ո՛չ ծառայի և ազատի, ո՛չ արուի և էգի, որովհետև դուք ամենքդ մեկ եք Քրիստոս Հիսուսով։


Իսրայելի որդիներն աղաղակ բարձրացրին Տիրոջ առաջ, որովհետև Հաբինը ինը հարյուր երկաթե կառքեր ուներ և քսան տարի սաստիկ նեղում էր Իսրայելին։


Նա բնակվում էր Դեբովրայի արմավենու տակ՝ Ռամայի և Բեթելի միջև, Եփրեմի լեռան վրա։ Իսրայելի որդիները նրա մոտ էին գնում դատերի համար։


Այդ օրը Դեբովրան և Աբինեեմի որդի Բարակը օրհներգեցին ու ասացին.