Երբ Գաղաադում բնակվող բոլոր մարդիկ լսեցին, թե ի՛նչ էին արել այլազգիները Սավուղի և Իսրայելի նկատմամբ,
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ Տիրոջ առաջ չի եկել Մասեփա»։ Պարզվեց, որ Գաղաադի երկրի Հաբիս բնակավայրից ոչ ոք չէր եկել բանակատեղի՝ հավաքին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ չի գնացել Տիրոջ առաջ՝ Մասփա»։ Եվ ահա Գաղաադի Հաբիսից ոչ մի մարդ չէր եկել բանակ և հավաքին։ |
Երբ Գաղաադում բնակվող բոլոր մարդիկ լսեցին, թե ի՛նչ էին արել այլազգիները Սավուղի և Իսրայելի նկատմամբ,
Հիմա ի՞նչ անենք առանց կնոջ մնացածներին, քանի որ մենք երդվել ենք Տիրոջով, որ մեր աղջիկներից նրանց կնության չտանք»։
“Նզովե՛ք Մարովզ քաղաքը,- ասում է Տիրոջ հրեշտակը,- Անիծելով անիծե՛ք նրա բնակիչներին, Որովհետև Տիրոջն օգնության չեկան, Չեկան մարտնչելու նրա թշնամիների դեմ”։
Նա երկու եզ առավ, կտոր-կտոր արեց դրանք ու պատգամավորների միջոցով Իսրայելի բոլոր սահմաններն ուղարկեց՝ ասելով. «Ով որ Սավուղի և Սամուելի հետևից չգա, այսպես կդառնան նրա եզները»։ Տիրոջ ահն ընկավ Իսրայելի ամբողջ ժողովրդի սիրտը, և նրանք մեկ մարդու պես գոչեցին։
Նա ասաց եկած պատգամավորներին. «Այսպե՛ս ասեք Գաղաադի Հաբիս քաղաքի բնակիչներին. “Վաղը, երբ արեգակը տաքացնի երկիրը, դուք կփրկվեք”»։ Պատգամավորները քաղաք եկան ու դա հաղորդեցին Հաբիսի բնակիչներին, որոնք ուրախացան։