ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ասացին. «Ամեն տարի Տիրոջ տոն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսում, Բեթելից Սյուքեմ տանող ճանապարհի արևելյան կողմում, Լիբանանից հարավ՝ Ելեբոնայում է գտնվում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասացին. «Ահա ամեն տարի Տիրոջ տոնախմբություն է լինում Սելովում, որը Բեթելի հյուսիսային կողմում է, և Բեթելից Սյուքեմ գնացող ճանապարհի արևելյան կողմում, և Ղեբոնայի հարավային մասում»։ |
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, և հնձեք նրա հունձը, առաջին բերքից մի խուրձ կբերեք քահանայի մոտ։
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Տիրոջը նվիրված այն տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, դրանք են իմ տոները.
«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Յոթերորդ ամսի տասնհինգերորդ օրը ի պատիվ Տիրոջը յոթ օր պիտի նշեք Տաղավարահարաց տոնը։
Տիրոջը նվիրված տոները, երբ սուրբ հավաք պիտի անեք, և որոնք պիտի նշեք իրենց ժամանակին, սրանք են.
Նույն ամսի տասնհինգերորդ օրը Տիրոջը նվիրված Բաղարջակերաց տոնն է. յոթ օր բաղարջ հաց պիտի ուտեք։
Փո՛ղ հնչեցրեք ձեր ուրախության օրերին, ամսվա առաջին օրերին, ինչպես նաև ողջակեզներ և փրկության զոհեր մատուցելիս, և կհիշվեք Տիրոջ առջև։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
«Երախայրիքի տոնին, այսինքն՝ Շաբաթների տոնին, երբ նոր բերքից անարյուն զոհ մատուցեք Տիրոջը, սուրբ հավա՛ք արեք ձեզ. ոչ մի աշխատանք չպետք է կատարեք։
«Նույն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը սուրբ հավա՛ք արեք. ոչ մի աշխատանք չկատարեք և յոթ օր Տիրոջ տո՛նը տոնեք։
«Պահի՛ր Կանխոց ամիսը, կատարի՛ր Տիրոջ՝ քո Աստծու զատիկը, որովհետև Կանխոց ամսին գիշերով դուրս եկաք Եգիպտոսից։
և կկատարես Շաբաթների տոնը՝ նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն. կբերեք ձեր կամավոր նվերները, համաձայն քեզ տրված Տիրոջ՝ քո Աստծու հրամանի։
Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։
Նրանք Միքայի շինած կուռքն իրենց համար պահեցին այնքան ժամանակ, որքան որ Աստծու տունը Սելովում էր։
Այդ մարդը տարեցտարի ելնում էր իր Արիմաթեմ քաղաքից, գնում էր Սելով՝ Տիրոջը՝ Զորությունների Աստծուն երկրպագելու և զոհ մատուցելու։ Այնտեղ Տիրոջ քահանաներն էին Հեղին և նրա երկու որդիները՝ Օփնին ու Փենեեսը։